
Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ միայն նոյեմբեր ամսվա ավարտին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա ավելի ուշ, քան նախատեսվում էր ի սկզբանե:
Այս մասին գրում է իտալական Siamolaroma կայքը: Հայ ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ վերադառնալ միայն նոյեմբեր ամսվա ավարտին` Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Բեշիկթաշ»-ի դեմ խաղում:
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին: Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս արդեն 5 շաբաթ :