ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 2-ին կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հեռուստակամրջի ռեժիմով տվել են «Սիբիրի ուժը» գազամուղով ռուսական գազի մատակարարումների մեկնարկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Այսօր հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանն Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր, ազգությամբ եզդի, այսօր նրա ծննդյան տարեդարձն էր, կդառնար 21 տարեկան:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ բազմաթիվ լրատվամիջոցներ պատրաստակամություն են հայտնել եթեր տրամադրել իր և Հայկ Մարությանի հնարավոր բանավեճն ուղիղ հեռարձակելու համար:
Աբովյանում տեղի է ունենում «Էյ Դի Էլ Դայմոնդս» ադամանդի վերամշակման նոր գործարանի բացման արարողությունը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր խորհրդաժողովի հատուկ նստաշրջանի պատվիրակները դեկտեմբերի 2-ին Ռաֆայել Գրոսիին հաստատել են կազմակերպության նոր գլխավոր տնօրենի պաշտոնում:
Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը ոչ թե ստորացուցիչ է, ինչպես պնդում են ընդդիմադիրները, այլ պատվով հեռանալու հնարավորություն է և որևէ կերպ չի կարող նվաստացուցիչ որակվել:
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության Հայաստանի երիտասարդական միության հետ հանդիպելու պայմանավորվածություն չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:
164cocuMg94
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այն կարծիքին, է որ Միացյալ Նահանգները կարող է Կիեւին օգնել Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության հարցում:
«Գոնե մի հարցում մեր վարչապետը շատ ազնիվ է, երբ ասում է, որ՝ «Ձեզ սիրում եմ», միայն մի տարբերությամբ, ինքն այս պարագայում սիրում է խուժանին ու խուլիգանին»,- նկատում է Անժելա Թովմասյանը ու վստահեցնում՝ այս գործը հենց այնպես չի փակվելու:
Ուշադրություն, հատկապես վարորդներին։
Հաշվի առնելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի բազմակի պնդումներն այն մասին, որ ինքը պատրաստակամ է բոլոր կողմերի հետ հանդիպել և քննարկել կնճռոտ հարցրեը, ՀՅԴ ՀԵՄ-ը նոյեմբերի 29-ին հանդես է եկել նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու նախաձեռնությամբ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով, եթե Սահմանադրական դատարանի դատավորներն անվստահություն են ներշնչում, ինչպես ասում են իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ապա նրանց ոչ թե պետք է վաղաժամ թոշակի ուղարկեն, այլ առաջնորդվեն օրենքով նախատեսված նորմերով:
Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման հրատապ գերակայությունը մարտերի դադարեցումն է Դոնբասում: Այդ մասին ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այդ կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ այս շաբաթ Բրատիսլավայում սկսվող նիստի նախօրեին։
«Ձեր իշխանությունը վստահո՞ւմ է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հաշվեքննիչ պալատի նախագահ Սերժ Սարգսյանի ընկեր Լևոն Յոլյանին, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Գյումրիում բոնուսներով և կեղծիքներով ընտրված Սամվել Բալասանյանին… այս ցանկը կարող եմ շարունակել: Կա երկու տարբերակ՝ կամ ասում եք, որ այդ մարդկանց վստահում եք, կամ՝ ինչո՞ւ նախագծեր չեք բերում, որպեսզի իրենց էլ «փուռը տաք», գնան, որպեսզի նրանց տեղերում նորմալ, ժողովրդի վստահությունը վայելող մարդիկ նշանակվեն»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:
2019 թ. սեպտեմբերի 26-ին Կառավարությունը հաստատեց որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշումը, որով նախատեսվում էր ընդունել «Գոլդեն Փելես» հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող շենք-շինությունները եւ դրանց օգտագործման եւ սպասարկման համար հատկացված հողամասը, ինչպես նաեւ շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը:
Ֆերմեր Տիգրան Եղոյանի կոչը:
Չինաստանն ի պատասխան Միացյալ Նահանգներում Հոնկոնգի մասին օրենքի ընդունման դադարեցնում է Հոնկոնգ ամերիկյան ռազմանավերի եւ ինքնաթիռների այցելության ԱՄՆ-ի պահանջների քննարկումը:
Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) դեկտեմբերի 2-ին կայացած հատուկ նիստում հայտարարել է ինքնարձակման մասին: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, խորհրդարանի հատուկ նիստը՝ Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի նախագահությամբ, կայացել է երկուշաբթի օրը, օրակարգում դրված էր օրենսդիր մարմնի ինքնարձակման հարցը։
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:
Դեկտեմբերի 1-ին ոստիկանությունում հաղորդվել էր 1991 թ. ծնված Մխիթար Գ.-ին «որովայնի կույր վնասվածք, ողնաշարի գոտկակրծքային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխելու մասին:
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն այս ձեւակերպումից հետո իր համար կրակելու լեգիտիմ հիմքեր է ձեւավորում եւ սահմանին կրակում է։ Ադրբեջանի ղեկավարությունը բանակցությունները սառեցնելու նպատակով իր համար լեգիտիմ հիքմեր է ստեղծում եւ դրանում մեղադրում Հայաստանին։ Փաշինյանը տվել է այդ հնարավորությունը։
ԱՄՆ-ում ձնամրրիկի եւ վատ եղանակային պայմանների պատճառով մի քանի հարյուր ավիաչվերթ են չեղարկվել եւ ավելի քան հինգ հազարը հետաձգվել:
Ինչ ընթացք է տրվել «Հայելի» ակումբի վրա հարձակման գործին, ինչու են իրավապահ մարմիններն անգործության:
Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանու առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է Grand Chess Tour-ի եզրափակիչում: