
Ռուսական կողմում կա կուտակված մոտ 230 բեռնատար. Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ են, մյուսների համար՝ դժվարանցանելի:
Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում և Արագածոտնի մարզի Ծաղկահովտի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ բաց:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված մոտ 230 բեռնատար: