«Եթե ոչխարը սոված մնաց, բարեկամ, Ձեզ էլ կուտի». Տիգրան Եղոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հայաստանը հինգ տարի առաջ կարտոֆիլ արտահանող երկիր էր: Այսօր կարտոֆիլը Պակիստանից է ներմուծվում: Հայաստանը, որ սխտոր էր  արտահանում, դրա փոխարեն՝ այսօր սխտոր ներկրում է Չինաստանից»,- խոսելով գյուղերում առկա խնդիրների մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը:

Նա վստահեցնում է, որ այսօր Հայաստանի հարավային շրջանը վտանգի տակ է: Այնտեղից գյուղացին հեռանում է, վաճառում է իր անասունները: Ըստ Եղոյանի՝ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր այդ ամենի մասին, ասում էր, թե վատ է, բայց այսօր ոչինչ չի փոխվել:

«Գյուղատնտեսական թռիչքի մասին այսօր խոսելն աբսուրդ է»,- ասաց Տիգրան Եղոյանը:

Ըստ ֆերմերի՝ այսօրվա մարզպետները «բացարձակ անգրագետ են, ուղղակի ինչ-որ ժամանակ քայլել են»: Նա վստահ է, որ այս պահին ժողովրդի դժգոհության ալիք է բարձրանում, ինչի շնորհիվ էլ իրենք ստեղծել են ծայրահեղ ազգայնական շարժում:

«Եթե վերանում է գյուղը, խոսելն ավելորդ է»,- ասաց Եղոյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյո՞ք ոչխարն առվույտ (յոնջա) կուտի, ասում է՝ նախ՝ ոչխար չկա, ապա ավելացնում է. «Եթե ոչխարը սոված մնաց, բարեկամ, Ձեզ էլ կուտի»:

Մանրամասերը՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս