Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 60-70 տարեկան մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց, որտեղգիտակցության չգալով՝ մահացել է:
Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լեո Մեսսիի կարծիքով, որքան մոտ է կարիերայի ավարտը, այնքան ավելի նշանակալից են դառնում պարգևները:
Հինգերորդ ալիքը հրապարակել է Սանկտ Պետերբուրգում օդանավարանի տեսագրությունը, որտեղ խոշոր հրդեհ է տեղի ունեցել։
Ես հասկանում եմ, որ ոչինչ չի ամոքելու մոր վիշտը, որի զավակին ստորացրել ու դրդել են ինքնասպանության, բայց վստահ եմ, որ պատժաչափերի նման խստացումը կսթափեցնի այն «կամանդիրին» ու «հաբռգած» զինվորին, ով որոշել է կայանալ մեկ այլ զինվորի արժանապատվության հաշվին։
Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Գրբոյեդովի՝ ներկով պատված արձանը մաքրվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Սեւ ուրբաթը մեծ զեղչերի օր է, որը սկզբնավորվել է ԱՄՆ-ում, եւ որով մեկնարկում է սուրբծննդյան ավանդական զեղչերի շրջանը խանութներում: Սակայն հայաստանյան Սեւ ուրբաթը տարբերվում էր արտասահմանյան այդ ակցիայից: Գաղտնիք չէ, որ սպառողներին մոլորեցնելու հերթական ձեւերից մեկն էլ այն է, երբ ապրանքի գինը զեղչելուց առաջ բարձրացնում են, հետո կրկին զեղչում: Սեւ ուրբաթին մարդիկ ակնկալել են տեսնել աննախադեպ զեղչեր, սակայն հիասթափված հեռացել են խանութներից:
ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է ընդունել վերականգնել Լիբանանի կառավարությանը 105 մլն դոլարի հատկացումն անվտանգության կարիքների համար:
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` երեխաների ապօրինի որդեգրումների եւ վաճառքի առնչությամբ ԱԱԾ-ն հարցում է ուղարկել նաեւ «Արաբկիր» բժշկական կենտրոն: Մանկական այս կլինիկայի ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական նախկին նախագահ Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը թերթի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որին կասկածում են դեկտեմբերի 2-ին ավտոմոբիլով մի խումբ դպրոցականների վրաերթի ենթարկելու մեջ, միջադեպի հետեւանքով զոհվել է 12-ամյա դեռահաս, հաղորդել է Էսեքսի ոստիկանությունը։ «51-ամյա տղամարդը ձերբակալվել է մի շարք հանցագործությունների, ներառյալ սպանության եւ մահափորձի կասկածանքով»,- ասված է ոստիկանության Twitter-ում:
Անուրանալի է նրա դերը, թե Թուրքմենչայի պայմանագրի ստորագրման և թե Պարսկաստանից հայ ժողովրդի վերադարձ -ներգաղթը Մայր Հայաստան կազմակերպման գործում։
Դեկտեմբերի 2-ին, ժամը 23։33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Մեկնարկել է Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստը՝ ՈՒՂԻՂ
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Թուրքիայի ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչներից «Yeni Yaşam» թերթն անդրադարձել է ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ Թուրքիայի վարած պետական քաղաքականությանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։
«Փաստ» թերթը գրում է. «Իր վերջին հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ինչքան էլ խուսափեց պատասխանել քաղաքական հարցերի, այնուամենայնիվ մի քանի խնդրահարույց հարցերի հետ կապված որոշակի ակնարկներ ներկայացրեց։ Հարցազրույցում Վանեցյանի հնչեցրած այն միտքը, թե ՀՀ-ում գործող Սորոսի գրասենյակը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար, տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել։ Այն, որ սորոսականները հակադրվելու էին, սպասելի էր:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՀՅԴ-ն դեկտեմբերի 6-ից հետո, օրը դեռ հստակ չէ, ժողով է անելու, որտեղ կհայտարարվի նախագահական ընտրություններին իրենց մասնակցելու ձեւաչափը։ Մեր տեղեկություններով՝ կմասնակցեն սեփական թեկնածուով՝ Դավիթ Իշխանյան։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18։11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում` «Քեյ-Էֆ-Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում նախագահական ընտրություններին ընդառաջ 3 թեկնածուների հետ հանդիպումը ֆուրոր է առաջացրել Արցախում: Հատկապես Մասիս Մայիլյանի թիմակիցների, նրան սատարող «Վաղվա Արցախ» կուսակցության մեջ, թե ինչու է Փաշինյանը հանդիպում նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ «հեղափոխականացնում նրանց»։ Նկատի ունեն Արայիկ Հարությունյանին, չնայած հանդիպումն առաջին հերթին մեսիջ էր Վիտալի Բալասանյանին` «չնկատելու» առումով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բանակային 2-րդ սահմռկեցուցիչ մահվան դեպքը ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում է եղել: Երեկ 06:50-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 21-ամյա Արթուր Աջամյանը, իսկ 20-ամյա ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է:
Այո, նախկին պաշտոնյան, որն աչքի էր ընկել միայն Օպերայի շրջակայքում մի քանի սրճարան քանդելու ակտիվությամբ, Հյուսիսային պողոտան «շլանգով» ջրելով եւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ընթացող ստորագրահավաքին խոչընդոտելով, իր առաքելությունը հայրենիքում համարել է ավարտված ու մեկնել է Միացյալ Նահանգներ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի փոխարեն երեկ նշանակվեց Ավետ Պողոսյանը։ Չնայած անգամ ՀԱԿ պաշտոնական կայքում նա ՀԱԿ վարչության անդամ է, սակայն քաղաքապետարանը հայտարարեց, որ նորընտիրն անկուսակցական է։ Պողոսյանը 2012-ին ՀԱԿ ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, հեղափոխությունից հետո նշանակվել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խորհրդական։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հետախուզում» հայկական բացատրական բառարանով նշանակում է հետախուզել, փնտրել՝ գտնելու նպատակով: Իսկ ՀՀ Քրեական օրենսգիքի 259-րդ հոդվածով «Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը եւ վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Օրեր առաջ՝ նոյեմբերի 29-ին, Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քոչարյանն ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Ստացվում է, որ Քոչարյանի արարքների համար պատասխան է տալու Արմեն Սարգսյանը։
Երեկ այս երկու մարդկանց լավ ծանոթ քաղաքական գործիչներից մեկը նրանց հարաբերությունների մասին մի ուշագրավ պատմություն պատմեց։ Ի դեպ, նա բացարձակապես կապ չունի ՀՀԿ-ի, հների, առավել եւս նորերի հետ։
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Կենտրոն համայնքի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը։ Նա հանրային լայն շրջանակների համար անծանոթ կերպար է, չնայած քաղաքական գործընթացներին ակտիվ հետեւողների համար հայտնություն չէ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազությունն սկսել է ուսումնասիրել «ԿամԱԶ»-ների սկանդալը։ Ոմանք պնդում են, թե Մարությանի հրաժարականն անխուսափելի է։ Ո՞վ կարող է լինել «Իմ քայլի» հաջորդ թեկնածուն՝ հարցրինք քաղաքապետարանի աղբյուրին։ «Ոչ մեկը։