«Այս նախագիծը ՍԴ-ից պատվով հեռանալու հնարավորություն է». Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը ոչ թե ստորացուցիչ է, ինչպես պնդում են ընդդիմադիրները, այլ պատվով հեռանալու հնարավորություն է և որևէ կերպ չի կարող նվաստացուցիչ որակվել:

«Գործող Սահմանադրական դատարանի մասին օրենքում կա կարգավորում, որ մինչև տարիքային շեմի լրանալը ՍԴ դատավորները կարող են դիմել վաղ կենսաթոշակի: Այնպես որ, նման մեկնաբանություններն անհիմն են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամ Բադասյանը:

Դիտարկմանը՝ եթե դատավորները չօգտվեն նախագծից, Ռուստամ Բադասյանը պատասխանեց՝ դա կնշանակի, որ դատավորները չօգտվեցին:

Հարցին՝ ինչպե՞ս են լուծելու Սահմանադրական ճգնաժամը, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ այդ համատեքստում կարելի է անդրադառնալ սահմանադրական բարեփոխումներին, արդեն անդրադարձել են Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի փաթեթին, որով ներդրել են կարգապահական վարույթի հարուցման նոր մեխանիզմներ, գույքային ստուգման մեխանիզմներ:

Ըստ նախարարի, ո՛չ ինքը, ո՛չ Կառավարությունում որևէ անձ կանխատեսում չունի, թե արդյո՞ք դատավորները կօգտվեն կամ չեն օգտվի նախագծից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս