Այսօր երեկոյանը, ժամը 19:30-ին, ԱԺ-ում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլ» խմբակցության հետ: Օրակարգում Վիեննայի Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներն են, Ղարաբաղյան թեմայի շուրջ զարգացումները:
Լիբիայի կառավարության փոխվարչապետ Ալի Ֆարաջ ալ Կատրանին հայտարարել է հրաժարականի մասին եւ աջակցություն հայտնել լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարի ռազմական գործողությանը:
Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որևէ հիշողություն այլևս պետք չէ:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է, երբ վարչապետն ու իր տիկինն ամեն անգամ ամբողջ ընտանիքով այցելում են Արցախ, այնտեղ ծառայող զինվորներին էլ են ասում, որ նրանք ծառայում են հանուն ոչինչի…»:
Հարցին՝ Փաշինյանը հայտարարել էր, որ դուխով գործարարներ են պետք տնտեսական հեղափոխություն անելու համար, արդյոք Ծառուկյանն իրեն համարո՞ւմ է «դուխով գործարար», Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ, ես ինձ դուխով գործարար չեմ համարում»:
Մենք կոչ ենք անում մեր հայաստանյան և արտասահմանյան բոլոր գործընկերներին և այս վայրագությամբ մտահոգված հանրությանը հանդես գալ ՊԵԿ-ի այս գործելաոճը դատապարտող հայտարարություններով:
«Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից քայլերթով շարժվեցին դեպի Կառավարության շենք: «Սպայկա»-ի աշխատակիցների բողոքի ակցիան շարունակվում է Կառավարության շենքի մոտ:
Լոլիկներով շոու կա, թող վարչապետն ու իր ՊԵԿ-ը դրանցով շոու անեն ու որոշեն, թե ում են «փայ» տալու։ Սա շոու է ՊԵԿ-ի կողմից, Դավիթ Ղազարյանին կալանավորել, նշանակում է՝ գլխատել «Սպայկային»»,- ասացին աշխատակիցները։
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա գլոբալ հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է:
Մեկ տարին թույլ է տալիս՝ հիմնական ուրվագծերով պատասխանել այս հարցերին։ Մենք ուղղակի պարտավոր ենք դա անել, գոնե վերջին՝ ամենակարևոր հարցի պատասխանները կռահելու համար։
«Իմ կարծիքով՝ հիմնականում օրենքի առաջ բոլորը հավասար են, դա պետք է իրավապահ մարմինները ապացուցեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի կալանավորմանը:
Լեհաստանում ուսուցիչներն անժամկետ գործադուլ են հայտարարել՝ սպառնալիքի տակ դնելով դպրոցական քննությունների անցկացումը:
Տիկի՛ն Կարապետյան, հեղինակություն նման անազնիվ մեթոդներով չեն վաստակում, եթե անգամ ձեր այսօրինակ գործունեության համար Եվրոպական միությունը ձեր դոշին փակցնում է «Քաջ կին» մրցանակը: Մնացածն իմ ընկեր Գևորգ Պետրոսյանի խոսքում»:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2018թ. մայիսին, վերսկսվել են։
Այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստում «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, որ քաղաքացու օր է սահմանվում ապրիլի վերջին շաբաթ օրը:
«Սա քաղաքականություն չէ, սա մարդկանց ապրուստն է։ Էս մարդիկ աշխատում, 44000 հոգու հաց են տալիս, տուն են պահում։ Պետությունը «Սպայկա» ընկերությանը մի լումայի օգուտ տված չկա։ Երբ որ մարդն էդքան ապրանք է փչացնում, թափում, էդ բոլորը էս մարդու (նկատի ունի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին,- Ա.Վ.) մեջքին ա, իր վզին ա»։
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ, եթե «Իմ քայլը» գալիս էր ԱԺ տրանսգենդերներին ԱԺ ամբիոն տրամադրելու համար, պետք է նախընտրական արշավի ժամանակ ազնիվ լինեին և ասեին ժողովրդին այդ մասին.
«Փաշինյա՞նը չէր ԱԺ ամբիոնից ասում՝ թալանչիներին այս անեմ, թալանչիներին այն անեմ, բա ինչո՞ւ չի անում»,- նշում են ակցիայի մասնակիցները։
Ապրիլի 6-ին, ժամը 09.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Մերձավան գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պարսպին. 22-ամյա վարորդ Հրաչյա Մխիթարյանը տեղում մահացել է:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին պահանջել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ուկրաինական անձնագիրը վերադարձնի նախքան նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց՝ ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն:
«Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանական խումբը կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար գրավի միջնորդություն է ներկայացրել:
Երբ 2015 թվականի նոյեմբերի 24֊ին թուրքական F-16 կործանիչը խոցեց ռուսական СУ-24 ռմբակոծիչին, Դավիթ Ղազարյանը և իր գործընկերները հնարավորություն տեսան։
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին պատմել է Դոնբասի իրադրության կարգավորման՝ իր ծրագրի մասին:
Մաշտոցի պողոտայի խանութից կոշիկներ են գողացել․ ոստիկանները բացահայտել են հանցագործությունը:
Տրիպոլիի մերձակայքում առնվազն 32 մարդ է զոհվել զինված բախումների հետեւանքով, եւս շուրջ 50 հոգի վերքեր է ստացել:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացրեց:
Չինաստանում հազարից ավելի զինվորականներ ու հրշեջներ են փորձում մարել երկրի հարավ-արեւմուտքի Սիչուանի նահանգում վերսկսված անտառային հրդեհները, որոնք արդեն 30 մարդու կյանք են խլել:
ԱՄՆ-ի American Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ Boeing-737 MAX ինքնաթիռների օգտագործումից հրաժարվելու ժամկետը երկարաձգում է մինչեւ հունիսի 5-ը՝ ավելի վաղ պլանավորված ապրիլի 24-ի փոխարեն։
Լատվիայի Ադաժի զինափորձարանում ապրիլի 8-ին սկսվել են Iron Spread 2019 զորավարժությունները Բալթյան երկրներում տեղաբաշխված ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայության մարտական խմբերի զինծառայողների եւ ռազմական տեխնիկայի մասնակցությամբ: