Բաժիններ՝

Չինաստանում հազարից ավելի զինվորականներ ու հրշեջներ են մասնակցում անտառային հրդեհների մարմանը

Չինաստանում հազարից ավելի զինվորականներ ու հրշեջներ են փորձում մարել երկրի հարավ-արեւմուտքի Սիչուանի նահանգում վերսկսված անտառային հրդեհները, որոնք արդեն 30 մարդու կյանք են խլել: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Անցած շաբաթ հայտնի է դարձել 30 հրշեջների զոհվելու մասին, որոնք հրդեհաշիջմանը մասնակցում էին Լյանշան-Իյսկի ինքնավար շրջանի Մուլի գավառում: Մարտի 30-ին ծագած հրդեհը մարվել էր ապրիլի 2-ին, սակայն սաստիկ քամու պատճառով կրակը բռնկել է նոր ուժով:

Բացի այդ, բռնկման եւս երկու նոր օջախ է հայտնվել Յուեսիի եւ Մյաննինի գավառներում: Կրակի դեմ պայքարելու համար ուղարկվել են ուղղաթիռներ: Հրդեհաշիջման գործում ներգրավված են հազարից ավելի զինվորականներ, հրշեջներ ու տեղի բնակիչներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930