Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն կքննարկի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Դիեգո Կոստայի պահվածքը «Բարսելոնայի» հետ խաղում (0:2):
Մեծ թվով ոստիկաններ փակել են Ազգային ժողովի մուտքը, որը բաց էր քաղաքացիների համար, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։
Մոսկվայում կայացած Պուտին-Նաթանյահու հանդիպումը կարելի է վերլուծել իսրայելյան ընտրությունների անմիջականորեն նախօրեին կատարված գործողություն` վարկանիշի ապահովման եւ ընտրական գործընթացի վրա կարեւոր ազդեցություն ունենալու գործոնի հանգամանքներով: Արագորեն ուշագրավ է այն, որ թե՛ Թրամփը եւ թե՛ Պուտինը իրենց քայլերով եւ հայտարարություններով նպաստում են Նաթանյահուի վարկանիշի բարձրացմանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մասնակցելով Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովի նիստին՝ այսօր ներկայացրել եմ Հայաստանում եւ տարածաշրջանում վերջին իրադարձությունների մասին իմ գնահատականները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին:
Ապրիլի 5-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 4-ին, ժամը 16.30-ին, եղբայրը՝ 1973 թ. ծնված Արսեն Սարդարյանը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Սպիտակ քաղաք և չի վերադարձել:
Աջափնյակի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել։
Թուրքիան և Ռուսաստանը 900 մլն եվրո կապիտալով համատեղ ներդրումային հիմնադրամ են ստեղծել։ Այս մասին հայտնել է «Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի» տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն ասել է, որ դեռևս չի պլանավորում նորից հանդես գալ անգլիական Պրեմիեր լիգայում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:
«Պետական ծառայության գաղտնիքի մասին» օրենքը նշում է, որ որոշակի կատեգորիաներ ունեցող գաղտնիքը որոշակի պարբերականությամբ պետք է վերանայվի։ 10 տարի շարունակ մեր կազմակերպությունը հարցումներ է ուղարկում՝ հասկանալու համար՝ այս ժամանակաշրջանում որևէ փաստաթուղթ գաղտնազերծվե՞լ է, թե՞ ոչ»։
«Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման հետ կապված իրադարձությունները գտնվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Պաշտպանի որոշմամբ սկսված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկելու նպատակով: Համապատասխան գրություն կհասցեագրվի Պետական եկամուտների կոմիտե:
Հայաստանի Հանրապետությունում 2019թ. հունվարին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված աշխատողների թիվն ավելացել է 9.9%-ով:
«Ասպարեզ» ակումբի հիմնադիր-ղեկավար Լևոն Բարսեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱԱԾ-ին տված ՀՀ վարչապետի հանձնարարությանը, այն է՝ հակահարված տալ մանիպուլյացիաներ տարածողներին, նկատեց, որ կնախընտրեր, որպեսզի վարչապետը չունենար այդ ելույթը կամ ելույթի այդ հատվածը։
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ տ-ն Ն.Զոհրաբյանն ինձ Ստրասբուրգից 24 ժամ տվեց, որպեսզի ես հերքեմ կամ ապացուցեմ, որ ինքն է ՀՐԱՎԻՐԵԼ կոնկրետ աղմուկ բարձրացրած ՀԿ-ի ներկայացուցչին: Եվ այսպես.
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը վստահ է, որ «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պետք է ճանաչվի ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Վերջին շրջանում մի շարք քաղաքացիներ ահազանգում են, որ իրացման ցանցերում հայտնվել է «Իգիթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված կրկնապիտակով կարագ արտադրատեսակ, որի բնօրինակ պիտակի վրա փակցված է սերուցքաբուսային յուղածո մակնշումը: Նման մեկ օրինակ քաղաքացին ներկայացրել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) քննվող քրեական գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 6-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Երևան քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկում և դրա օժանդակ շինություններում:
Դատեք ինքներդ. Հայաստանն ունի մեկ տասնյակ մետաղական հանք, բայց միայն Ամուլսարի դեպքում է կառավարությունը միջազգային փորձաքննություն անցկացնում՝ հարկատուներիս գրպանից 400 հազար դոլար վճարելով:
Ապրիլի 4-ին Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հրահանգել էր կոշտ հակահարված տալ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ տարծողներին և այդ հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ։ Ըստ վարչապետի՝ դա ազգային անվտանգության խնդիր է։
ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ առեւտրի ընդլայնմանը կարող էր նպաստել այդ ոլորտում դեռեւս գործող սահմանափակումների չեղարկումը:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2008թ. ՀՀ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող համայնքապատկան տարածքը շուկայականից էականորեն ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ դատախազությունից:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդը ապրիլի 8-ին հասել է Երեւան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետեւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել Սուրբ Աստվածամայի ԲԿ:
ՀՀ պետեկամուտների կոմիտեն անդրադարձել է «Սպայկա» ՍՊ ընկերության շուրջ ծավալվող քննարկումներին:
Ապրիլի 6-ին, ժամը 14.30-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ Ախթալա-Հաղպատ 2601 կմ պիկետ 5-ում Այրումից Գյումրի մեկնող գնացքը հարվածել է ոչխարների և այծերի:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի մասին:
Վրաստանի խորհրդարանը ապրիլի 8-ին երրորդ ընթերցմամբ հաստատել է դպրոցների 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտների համար ավարտական քննությունները չեղարկելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։
«Բռնվեք, ազգն է գալիս». բողոքի ակցիա (ուղիղ միացում). news.am
«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի գլխավորությամբ ընկերության մի շարք աշխատակիցներ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ մի քանի ժամ բողոքի ակցիա իրականացնելուց հետո որոշեցին ակցիան տեղափոխել Կառավարության շենքի մոտ։
Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, րոպեներ առաջ մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Եվրախորհրդում ձայնի իրավունքից զրկվելուց հետո, Ռուսաստանի Դաշնությունը, ավելի քան երկու տարի է` դեռևս 2017 թվականից, դադարեցրել է վճարումները Եվրոպայի խորհրդի բյուջե: