«Սա քաղաքական պայքար չէ, սա հացի պայքար է». «Սպայկա» ընկերության աշխատակից

«Սա քաղաքականություն չէ, սա մարդկանց ապրուստն է։ Էս մարդիկ աշխատում, 44000 հոգու հաց են տալիս, տուն են պահում։ Պետությունը «Սպայկա» ընկերությանը մի լումայի օգուտ տված չկա։ Երբ որ մարդն էդքան ապրանք է փչացնում, թափում, էդ բոլորը էս մարդու (նկատի ունի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին,- Ա.Վ.) մեջքին ա, իր վզին ա։ Սա քաղաքական պայքար չէ, սա հացի պայքար է։ Այստեղ հավաքվածները բոլորն ընտանիք են պահում»,- «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ընկերության աշխատակիցներից մեկը։

Մյուս աշխատակիցն էլ նշեց, որ լավ կլինի՝ այստեղ կանչեն վարչապետ Փաշինյանին։

«Ինքը 1000 հատ աշխատատեղ մի տարում չի ստեղծել։ Էս մարդը 2000-3000 հատ է ստեղծել։ Հլը թող մի հատ գա, սենց ընկերություն կառավարի, հետո նոր գնա վարչապետ։ Ի՞նչ վարչապետ… Ես Մոսկվայից եմ եկել, խնդրեմ, փաստաթղթերս տեսեք։ Էս մարդիկ, «Սպայկան» նախկին ԽՍՀՄ տրանսպորտայի ամենալավ ընկերությունն է, որ կարգավորված աշխատում է։ Որ մթերքը չտանեն գյուղացիներից, ո՞վ է տանելու, Փաշինյա՞նը… Իր աներձագի հե՞տ, թե՞ իր եղբոր տղայի…»,- ասաց ընկերության աշխատակիցը։

Վերջինս տարակուսեց նաև, որ ՊԵԿ նախագահի պաշտոնին նշանակվել է մի մարդ, ով եղել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղակալը, և եթե Գագիկ Խաչատրյանը թալանել է, ապա այդ ինչպե՞ս է եղել, որ Դավիթ Անանյանը չի թալանել։

«Թե՞ Գագիկ Խաչատրյանը Աննա Հակոբյանի հիմնադրամին փող տվեց, հիմա արդեն ինքն ամենաարդար մարդն է։ Ինքը չէ՞ր ամբիոնից կանգնած ասում՝ թալանչիներին էս անեմ, էն անեմ, բա ինչի՞ չի անում…»,- եզրափակեց վերջինս։

Մանրամասները՝ տեսանյությում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930