Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Նիզամի գյուղի մերձակայքում գտնվող զինամթերքի պահեստում սեպտեմբերի 2-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին ասված է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։

Դեպքից անմիջապես հետո Ադրբեջանի արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունների համապատասխան ուժերը՝ ներքին գործերի նախարարության և Գերանբոյի շրջանի գործադիր իշխանության հետ համագործակցությամբ, ձեռնարկել են անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ։

Իրավիճակը վերցվել է վերահսկողության տակ։ Անվտանգության նկատառումներով դեպքի վայրի մերձակայքում գտնվող մարդիկ տարհանվել են։ Ըստ հաղորդագրության՝ պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930