Պակիստանում առնվազն ութ մարդ է զոհվել ավտոբուսի բռնկվելու հետևանքով
Առնվազն ութ մարդ է զոհվել, եւս չորսը՝ վերքեր ստացել Պակիստանի հյուսիսի Փենջաբի նահանգի Ջելամ քաղաքում ավտոբուսի բռնկվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը Լահորից ուղեւորների էր փոխադրում Ռավալպինդի, երբ դրանում էլեկտրալարերի կարճ միացում է տեղի է ունեցել: Ընդամենը փոխադրամիջոցում եղել է 16 մարդ, նրանցից չորսին հաջողվել է դուրս նետվել այրվող ավտոբուսից: Տուժածներին տեղափոխել են բուժհաստատություններ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նշում է հեռուստաալիքը:
Ոստիկանությունը պատահածի հետաքննություն է կատարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: