Բաժիններ՝

«Շերեմետևո» օդանավակայանում վթարված ինքնաթիռի զոհերի ու տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

«Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած Sukhoi Superjet 100 ինքնաթիռի զոհերի և վիրավորների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

«Զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան»,- հայտնեցին նախարարությունից:

Մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը: Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան և կոշտ վայրէջք է կատարել 28 րոպե թռիչքից հետո։ Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել են նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են օդանավի կանգնակները և հրդեհվել շարժիչները։ Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 37 փրկվել են: 41 մարդ զոհվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս