
Փրկարարները բնակարանում դի են հայտնաբերել

Մայիսի 5-ին, ժամը 16:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում վատառողջ բնակիչ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և փակ պատշգամբի մահճակալին հայտնաբերել Ա.Ս.-ի (ծնված 1931 թ.) դին: