Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց:
71-ամյա Գագիկ Խաչատրյանը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման, հայտնել էր փաստաբանական խումբը:
«Միայն վերջին երեք ամիսների ընթացքում նա երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների։ Չնայած նրա առողջական ծայրահեղ ծանր վիճակին՝ գործողությունները շարունակվում են օրեր շարունակ՝ պատճառելով ֆիզիկական ծանր տառապանք»։
Նշվում է, որ Խաչատրյանի մոտ դեռևս 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցային ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք Հայաստանի բժշկական հաստատություններում չեն կիրառվում։ Բժիշկների և դատաբժշկական փորձագետների եզրակացությունների համաձայն՝ նրան անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատական միջամտություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել։
Կադրերում երևւում է՝ ինչպես են ԱԱԾ աշխատակիցները Խաչատրյանին պատգարակով տնից տեղափոխում դատարան։

