
ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի ափերի մոտ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մայիսի 5-ին Թուրքիայից պահանջել է դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, քանի որ դա հղի է տարածաշրջանում լարվածության աճով։
«Միացյալ Նահանգները խորապես անհանգսացած է Թուրքիայի կողմից այն շրջանում ծովային հորատման աշխատանքներ սկսելու հայտարարված մտադրություններից, որը Կիպրոսի Հանրապետությունը հայտարարել է իր բացառիկ տնտեսական գոտին: Այդ քայլը խիստ սադրիչ բնույթ է կրում եւ հղի է տարածաշրջանում լարվածության աճով: Մենք հաստատակամորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել այդ գործողությունները եւ հորդորում ենք բոլոր կողմերին՝ զսպվածություն դրսեւորել»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: Կիպրոսի առափնյա ծանծաղուտում եւ բացառիկ տնտեսական գոտում գազի հանքավայրեր են հայտնաբերվել: