Բաժիններ՝

WSJ-ին հայտնի է դարձել ՉԺՀ-ի կողմից ԱՄՆ-ի հետ կոնսուլտացիաների հերթական փուլի հնարավոր չեղարկման մասին

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ մայիսին առեւտրական համաձայնագրի կնքման հնարավորությունը կասկածներ է հարուցում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մայիսի 10-ից նոր մաքսեր է սահմանում չինական ապրանքների համար: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը:

«Դեպի կոշտ գիծը շրջադարձը հակասում է վերջերս վարչակազմի արտահայտած լավատեսությանը, եւ դա խափանում է այս շաբաթ բանակցությունների հնարավոր եզրափակիչ փուլի պլանները»,- ասված է հրապարակման մեջ: Թրամփը հայտարարել է, որ մայիսի 10-ից նաեւ ցանկանում է «մոտ ժամանակներս» մաքսեր սահմանել ավելի վաղ տուրքերով չհարկվող 325 միլիարդ դոլար արժողությամբ չինական արտադրանքի համար:

Թերթն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ Թրամփն այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի գլխավորությամբ չինական ներկայացուցչական առեւտրական պատվիրակության՝ Վաշինգտոն այցի նախօրեին:

Հրատարակությունը, վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրներ, նշում է, որ նոր սակագների վերաբերյալ հայտարարումից հետո այցը կարող է չկայանալ նշանակված ժամկետին՝ մայիսի 8-ին: Նոր մաքսերի սահմանման պատճառը կարող է լինել այն, որ Թրամփը կարծում է, թե չինական կողմը փորձում է փոփոխություններ մտցնել գործնականում պատրաստ համաձայնագրում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս