
Հայտնաբերվել են «Շերեմետեւո»-ում այրված ինքնաթիռի երկու «սև արկղերը»

Հայտնաբերվել են մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում վթարային վայրէջքի ընթացքում այրված ինքնաթիռի երկու «սեւ արկղերը»: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
«Երկու արկղերն էլ հայտնաբերված են: Դրանց վիճակը պետք է ճշտվի: Ենթակա են արդյոք դրանք վերծանման, պարզ կլինի դրանք բացելուց հետո»,-ասել է գործակալության զրուցակիցը:
«ԱԷրոֆլոտ»-ի օդանավը, որը վթարային վայրէջք է կատարել Շերեմետեւո» օդանավակայանում, Մոսկվայից մեկնել էր Մուրմանսկ: Ինքնաթիռում եղել է 73 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ: Քննչական կոմիտեում հաստատել են 41 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի զոհվելը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է մի քանի մարդ: «Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի երրորդ մասով («Օդային տրանսպորտի երթեւեկության եւ շահագործման անվտանգության կանոնների խախտում, ինչն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան»):