ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական գործընթացները մասամբ իրենց քաղաքական ուժին չեն բավարարում, այս պատճառով էլ փետրվարին դեմ էին քվեարկել Կառավարության հնգամյա ծրագրին և 2020 թվականի պետական բյուջեի նախագծին։
Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգնել պայմանագիրը հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
Դեկտեմբերի 19-ի գիշերը ապօրինաբար մտել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն և, ըստ աշխատակիցների վկայության, տակնուվրա արել գույքը, մտել խմբագրի աշխատասենյակ՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՓՄՁ զարգացման համար նախատեսում են լիզինգը զարգացնել՝ որպես անշարժ գույքի գրավի ալտերնատիվ: Լիզինգի շնորհիվ ձեռնարկատերերն անհաջողության դեպքում չեն զրկվի անշարժ գույքից, որը բանկի կողմից բռնագրավվելու դեպքում շատ ցածր գնով է աճուրդի հանվում:
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հ նիստի աշխատանքներին:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Քասախ համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ վճռաբեկ դատարանը դեկտեմբերի 20-ին բավարարել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացրած բողոքը և բեկանել առաջին ատյանի 2008թ. նոյեմբերի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հունվարի 27-ի դատական ակտերը:
2020 թվականի պաշտպանական բյուջեի ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես կհայտարարի տիեզերական ուժերի ստեղծման մասին:
Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ի տնօրենին եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական հսկիչին ձերբակալելու որոշում է կայացվել։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նա տգետ է և չի հասկանում, թե ինչ է խոսում. 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց 12 դպրոցական գործող դասագրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի այն հայտարարությանը, թե նրա հեղինակած այբբենարանի տեղն «աղբամանն է»:
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ Երևանում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Հայաստանն արագացնում է Փարիզի համաձայնագրի իրականացումը» թեմայով կլոր-սեղանի քննարկումը:
Տարվա ընթացքում, հնարավոր բոլոր եղանակներով ներկայացրել ենք սոցիալ-տնտեսական ոլորտում տեսանելի մի շարք մտահոգություններ՝ մասնագիտական պատշաճ հիմնավորումներով: Բարձրաձայնել ենք արձանագրվող կոնկրետ ձախողումների, չլուծվող, հետաձգվող, սակայն առաջնային նշանակություն ունեցող խնդիրների մասին:
168 Լրահոս
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ԱՊՀ երկրներին տրամադրել արխիվային նյութերի պատճենները, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությանը:
Ի պաշտպանություն ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ միացել է ևս 7 մշակույթի գործիչ:
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնում անձնական ունեցվածքի գողության մի քանի հաղորդում ստացվեց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարինե Մարգարյանը տեղեկացրեց, որ փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման համար Էկոնոմիկայի նախարարությունը ստեղծել է առցանց հարթակ: Այս նախաձեռնության շնորհիվ սկսնակ ձեռնարկատերերը զրոյից կարող են սկսել իրենց բիզնեսը:
«Ներկայիս բանակցությունները կողմերից յուրաքաչյուրը կարող է մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանում է»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և հնարավոր զարգացումներին:
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ»-ի իրականացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ պետականության առջև ծառացած կարևորագույն խնդիրներն են գործազրկությունը, ցածր թոշակները, տնտեսական վիճակն ու Արցախյան հիմնախնդիրը:
Հանրային խորհրդի նորանշանակ նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունում չի քննարկվել։ Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք կուսակցության ներսում Հանրային խորհրդի նախագահի թեկնածուների հարց քննարկվել է, և արդյո՞ք կարծիքներ հնչել են։
78 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Կլոդին Օժեն, որը Ջեյմս Բոնդի ընկերուհուն մարմնավորել է «Գնդավոր կայծակ» ֆիլմում (1965 թ.):
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ կազմակերպված ստորագրահավաքին, նշեց, որ քաղաքացիները, որոնք այս դեպքում մշակույթի գործիչներ են, օգտվել են սահմանադրությամբ և օրենքով իրենց ընձեռված իրավունքից։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է որոշում, որով Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմում պետական ծառայողները և աշխատակազմի մի շարք աշխատողներ խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ` ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով։
«Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի անցկացրած «Հեղափոխական տարվա ամփոփում» վերնագրված հարցմանը մասնակցած 1517 ՀՀ քաղաքացիների 61.3 տոկոսը պատրաստ է քվեարկել «Իմ Քայլը» դաշինքի օգտին: Ամենաքիչ ժողովրդավարություն վայելում են ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», որոնց օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների միայն 0.1 տոկոսը:
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն:
Դատավոր Ալեքսանդր Ազարյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն է։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը ամփոփեց տարին՝ ներկայացնելով մշակութային ժառանգության ոլորտում իրականացվող ծրագրերը:
Հիշեցնենք, որ վերջինիս մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: