ՀՀ ՊՆ վարչական համալիրում ստորագրվել է համագործակցության հուշագիր
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը:
Հուշագրի ստորագրումը կնպաստի կողմերի միջև ֆիզիկական դաստիարակության և սպորտի բնագավառում համագործակցության զարգացմանը, մարզական-սպորտային և գիտական փորձի փոխանակմանն ու մասնագիտական աջակցության ցուցաբերմանը:
Հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը պատրաստակամություն են հայտնել կազմակերպել և իրականացնել ֆիզիկական պատրաստվածության դասընթացներ, ուսումնակրթական միջոցառումներ և համատեղ հետազոտություններ, գիտական կոնֆերանսներ, սեմինարներ ու խորհրդակցություններ:
Կանցկացվեն նաև համատեղ քննարկումներ համագործակցության շրջանակների ընդլայնման վերաբերյալ: