Հեղափոխությունից հետո հարցվածների միայն 9 տոկոսի սպասումներն են ամբողջովին արդարացել
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ»-ի իրականացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ պետականության առջև ծառացած կարևորագույն խնդիրներն են գործազրկությունը, ցածր թոշակները, տնտեսական վիճակն ու Արցախյան հիմնախնդիրը:
Ապագա սերնդի առջև ծառացած խնդիրների շարքում մտահոգիչ են եղել կրթության որակը, աշխատատեղերի բացակայությունն ու սոցիալական խնդիրները, երկրի անվտանգության հարցը, միասեռականության քարոզի ավելացումն ու բնապահպանական հիմնախնդիրները:
Հարցվածներից միայն 9 տոկոսի հույսերն են ամբողջությամբ արդարացել, 67.2 տոկոսինը՝ մասամբ, իսկ ընդհանրապես չեն արդարացել 13.8 տոկոսի սպասումները:
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 1517 քաղաքացի:
Մանրամասն՝ տեսանյութում
Հայկանուշ Ալոյան