Անշարժ գույքի գրավին ալտերնատիվ ենք դիտարկում լիզինգը. Նարինե Մարգարյան
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՓՄՁ զարգացման համար նախատեսում են լիզինգը զարգացնել՝ որպես անշարժ գույքի գրավի ալտերնատիվ: Լիզինգի շնորհիվ ձեռնարկատերերն անհաջողության դեպքում չեն զրկվի անշարժ գույքից, որը բանկի կողմից բռնագրավվելու դեպքում շատ ցածր գնով է աճուրդի հանվում:
Նախարարությունն աշխատում է մի ծրագրի վրա, որի միջոցով արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների փոխանցած տրանսֆերտները կփոխակերպվեն ներդրումների: Նախարարությունը պատրաստ է համարժեք գումար տրամադրել, որպեսզի այն վերածվի ինչ-որ բիզնեսի, ինչ արդյունքում էլ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացին կվերադառնա Հայաստան և այստեղ կծավալի իր բիզնես գործունեությունը:
Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատերերը հիմնականում զբաղվում են մեծածախ և մանրածախ առևտրով, ներգրավված են մշակվող արդյունաբերության, շինարարության, տեղեկատվության և կապի ոլորտներում:
Մանրամասները՝ տեսանյութում
Հայկանուշ Ալոյան