Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ ԱԺ մի շարք պատգամավորներ, աշխատակազմի աշխատակիցներ պարգևատրվել են աշխատավարձի 100 տոկոսի չափով

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է որոշում, որով Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմում պետական ծառայողները և աշխատակազմի մի շարք աշխատողներ խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ` ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով։

100 %-ի չափով պարգևատրվել են Արարատ Միրզոյանը, Վահե Էնֆիաջյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորները, փորձագետները, ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները։

Աշխատավարձի 100 տոկոսով պարգևատրում ստացածների ցանկը՝ այստեղ.

Նշենք, որ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ, տեղակալների աշխատավարձը՝ 925 հազար 960 դրամ, մշտական հանձնաժողովի նախագահներինը՝ 793 հազար 680 դրամ, մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալներինը՝ 694 հազար 470 դրամ:

Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարինը՝ 793 հազար 680 դրամ:

Հավելենք նաև, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին (ֆոնդից)՝ ամ­սական պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

2018 թվակա­նի ընթացքում պարգևատրման ֆոնդը կազմել է 61.675.550 դրամ, իսկ  2017 թվականին՝ 33.077.880 դրամ։

Տեսանյութեր

Լրահոս