Բաժիններ՝

Պատկերացրեք, ինքնաթիռի օդաչուն պրոֆեսիոնալ չէ , ինքնաթիռն ինչպես կճոճվի. Հարություն Մեսրոբյանը՝ ՀԽ-ում խմորումների մասին. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, որը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանի հեռանալուց, ապա որոշ ժամանակ անց նրա փոխարեն Ստյոպա Սաֆարյանի նշանակումից հետո Հանրային խորհրդի կազմից առաջինը դուրս եկավ:

-Պարոն Մեսրոբյան, ի՞նչ է տեղի ունենում Հանրային խորհրդում, Դուք առաջինը հեռացաք կառույցից, ինչո՞ւ:

– Ես, ինքս մեր վրա զարմանում եմ: Մի քանի շաբաթ առաջ լրագրողը ինձ հարց ուղղեց, թե խոսակցություններ են պտտվում, թե ՀԽ նախագահ է նշանակվելու Ստյոպա Սաֆարյանը, ի՞նչ կլինի այդ դեպքում: Ես պատասխանեցի՝ առաջինը ես եմ դուրս գալու, իսկ հետո մեկ այլ հարցազրույցում զգուշացրել եմ, որ այնտեղ կշիկանա մթնոլորտը եւ կհեռանան նաեւ այլ մարդիկ: Լրագրողները դա տպեցին: Մենք ունիկալ ժողովուրդ ենք` ես, որպես կառավարման փորձագետ, այն ինչ զգուշացրեցի, դարձավ իրողություն եւ սկսվում է զարմանքի ալիք: Դա այն է, որ ես ասում եմ` մենք փորձագիտական կառավարումից մղոններով հեռու ենք:

-Ո՞րն էր պատճառը, պարոն Մեսրոբյան: Ինչո՞ւ ՀԽ-ում մթնոլորտը շիկացավ:

-Բանն այն է, որ Հանրային խորհուրդը դասական փորձագիտական կառույց է, ամբողջ աշխարհում փորձագիտական կառավարումը բում է ապրում եւ այնտեղ կենտրոնանում են այն մարդիկ, որոնք թե’ բարոյական բարձր նկարագիր ունեն, թե’ բավականին հարուստ, բարձր արդյունքներով բեքգրաունդ: Երբ դա խախտվում է, այդ կառույցն իր դերը չի կարող կատարել եւ կառույցը սկսում է ճոճվել, դա բնական է, չէ՞: Պատկերացրեք, ինքնաթիռի օդաչուն պրոֆեսիոնալ չէ, ի՞նչ է լինելու ինքնաթիռի հետ` այն պետք է ճոճվի: Հիմա նույնն էլ կատարվում է Հանրային խորհրդում: Ինչո՞ւ մենք՝ հայերս ինքնաթիռի դեպքում դա հասկանում ենք, այս դեպքում՝ չենք հասկանում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս