«Պարոն նախագահ, ինչպիսի՞ արդյունք եք ակնկալում հնարավոր Հայաստան-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումից». Ավետիք Իշխանյանը՝ Արմեն Մելիքբեկյանին

Այսօր ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը: Ընտրության արդյունքում Արմեն Մելիքբեկյանը հավաքեց 13 ձայն, Թովմաս Գրիգորյանը՝ 7: 168.am-ի հետ զրույցում գործադիր կոմիտեի արդեն նախկին անդամ, ՀՖՖ-ում երկար տարիներ պաշտոնավարած Մարինա Թաշչյանը՝ Հենրիխ Մխիթարյանի մայրը, ընտրությունները որակել էր՝ որպես խայտառակ. «Չէի ուզում խոսել: Որոշել էի լռել, որովհետև տարաբնույթ մեկնաբանություններ կլինեին, բայց չկարողացա լռեմ: Սա խայտառակ շոու էր, և ոչ թե՝ ընտրություն: Այսինքն՝ նախապես ամեն ինչը պայմանավորված էր, ամեն ինչ արված էր, անելիք չկար արդեն: Ես ընտրությունների ժամանակ արդեն հասկացա՝ ինչն ինչ է»,- ասել էր Մարինա Թաշչյանը, ով, հիշեցնենք, նախագահի մյուս թեկնածուի՝ Թովմաս Գրիգորյանի ընտրվելու դեպքում դառնալու էր ՀՖՖ փոխնախագահ:

Ընտրություններին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Հարց․
– Պարոն նախագահ, ինչպիսի՞ արդյունք եք ակնկալում հնարավոր Հայաստան-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումից։
Պատասխան․
– Այնպիսի արդյունք, որ կբավարարի և Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին»:

Տեսանյութեր

Լրահոս