Ինքս ինձ պես. Հարութ Փամբուկչյանը երկրպագուներին է ներկայացրել նոր հոլովակը
Հարութ Փամբուկչյանը երաժշտասերների դատին է հանձնել Համո Սահյանի «Ինքս ինձ պես» ստեղծագործության հիման վրա գրված երգի տեսահոլովակը: Հոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը` Սուրեն Թադևոսյանը, մոնտաժն իրականացրել է Սուրեն Սարգսյանը:
Երգի երաժշտության հեղինակն Ավո Հարությունյանն է:
Հարութ Փամբուկչյանը, որին հանրության լայն շրջանակը ճանաչում է Ձախ Հարութ անունով, ծնվել է 1950 թվականին Երևանում։ Հայրը` Եսայի Փամբուկչյանը, ծնվել է 1901 թվականին Զեյթունում, մայրը՝ 1907-ին Տիգրանակերտում։ Եղեռնից հետո նրանք ապրել են Բեյրութում, իսկ այնտեղից 1946 թվականին եկել հայրենիք։