Բաժիններ՝

«Դեռ վաղ է խոսել Պոգբայի վերադարձի մասին». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի ներկայիս կարգավիճակի մասին, ով ապաքինվում է վնասվածքից և արդեն սկսել է մարզվել:

Նորվեգացի մասնագետը խոստովանել է, որ 26-ամյա կիսապաշտպանը դեռ պատրաստ չէ վերադառնալ խաղադաշտ:

«Դեռ վաղ է խոսել Պոգբայի վերադարձի մասին: Մենք հուսով ենք, որ այս տարի նա կկարողանա վերադառնալ խաղադաշտ: Նա քրտնաջան աշխատում է լավ մարզավիճակ ձեռք բերելու համար:

Նախ պետք է Պոլին հնարավորություն տալ վերականգնվել վնասվածքից, որից հետո նա ձեռք կբերի լավ մարզավիճակ և կկարողանա յուրաքանչյուր խաղի մասնակցել: Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, և մենք անհամբեր սպասում ենք նրա վերադարձին»,- Սուլշերին է մեջբերում Goal.com-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031