Բաժիններ՝

«Ես ակնկալում եմ տեսնել շատ ուժեղ «Ռեալ»». Մեսսին՝ Կլասիկոյի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է Լա Լիգայի շրջանակներում «Ռեալի» հետ կայանալիք խաղի ակնկալիքներով, որը կկայանա դեկտեմբերի 18-ին:

«Ես ակնկալում եմ տեսնել շատ ուժեղ, կայուն «Ռեալ», ինչպես եղել է վերջին ժամանակներս:

Կլասիկոները միշտ առանձին հանդիպումներ են, յուրահատուկ խաղեր, որոնցում կարևոր չէ, թե որ հորիզոնականում են գտնվում ակումբները: Երկու թիմերն էլ լավ մարզավիճակում են»,- Մեսսիին է մեջբերում As-ը:

15 հանդիպումներից հետո «Բարսելոնան» և «Ռեալը» վաստակել են 34-ական միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 1-ին և 2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով կատալոնացիներն առաջ են «սերուցքայիններից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս