Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 08:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին) Ալժիրի նախագահական ընտրություններում սկսվել է աշխատանքն ընտրատեղամասերում:
Վահե Դեմիրճյանի՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման ժամկետը երկարաձգվում է մեկ տարով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում:
«Կարծում ենք, որ դա արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած Հայաստանում ապրող քաղաքացիների նկատմամբ», – նկատեց նախարար Տոնոյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին, որով նախատեսվում է «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը տրված արտոնությանը ավելացնել ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն՝ ևս մեկ խմբաքանակ ներկրելու համար։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան խաչատրյանը նշեց, որ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ»-ը գործում է 2017 թվականից։
2019 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ հանրահավաք-երթ՝ ի պաշտպանություն ավանդական ընտանիքի ինստիտուտի, որն այդ օրերին ավելի քան տասը երկրներում կայացած համանման ակցիաներից մեկն էր։ Այսպիսով, առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանը միացավ ընտանիքի ինստիտուտի պաշտպանության համաշխարհային շարժմանը։
«Լիդիանի» մուտքն Ամուլսարի տարածք ապօրինի շրջափակված է 2018թ. հունիսից ի վեր: Չնայած դատարանի որոշմանը, որ պատկան մարմինները պարտավոր են վերականգնել «Լիդիանի» անխափան մուտքն Ամուլսարի տարածք, ճանապարհները շարունակում են մնալ շրջափակված: Այնուամենայնիվ, «Լիդիանը» շարունակել է իրականացնել պայմանագրային իր պարտավորությունները և կատարել է հողի վարձակալության վճարումները համայնքային բյուջեներ: Որպես թափանցիկության պարտավորություն «Լիդիանը» ամեն տարվա ավարտին հրապարակում է համայնքային բյուջեներ կատարված վճարումները:
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ այն մասին, թե ինչպես կփոխվի բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծումը 2020թ. հունվարի 1-ից հետո` Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրելիս:
ԱՄՆ-ի դաշնային դատախազները չեղյալ են հայտարարել երկու իրանցի գիտնականների՝ Մահբուբե Գաեդիի եւ Մարիամ Ջազայերիի նկատմամբ մեղադրանքները՝ Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ՝ կողմերի միջեւ բանտարկյալների պատրաստվող փոխանակության շրջանակում:
Ֆրանսիայի մայրաքաղաք տանող ճանապարհներին ավտոմոբիլային խցանումներն ավելի քան 400 կիլոմետրի են հասնում տրանսպորտի աշխատողների համազգային գործադուլի ութերորդ օրը: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը:
«Ինչպե՞ս եք ծախսելու էս վարկը. ձեր բերած բացատրություններն անկայուն են, գլխացավ են առաջացնում». Սերգեյ Բագրատյան
Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի մեքենան Կապան քաղաքի Շինարարների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել այգու դարպասի երկաթյա սյանը․ 18-ամյա ուղևոր Արմեն Փարսադանյանը տեղում մահացել է։
«Ինչո՞ւ եք ափալ-թափալ էսօր բերել էս վարկային համաձայնագրերը». Գևորգ Գորգիսյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդարանում 4 վարկային համաձայնագրերի վավերացման հարցի քննարկման ժամանակ համաձայնագրերը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանից հետաքրքրվեց.
Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի 12-ին սկսվել են բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի վաղաժամկետ ընտրությունները։
Դեկտեմբերի 13-ին ընդամենը 1 օրով մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Կենտրոնակն և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Դեկտեմբերի 9-ին «Մոր և մանկան» առողջության պահպանման կենտրոն ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ դեկտեմբերի 7-ին ժամը 22:30-ին իրենց մոտ է ընդունվել Հադրութի շրջանի բնակչուհի 1988թ.ծնված Ռ. Հ.-ն, ով դեկտեմբերի 9-ին ժամը 20:35-ին ծննդաբերել է 34 շաբաթական մահացած պտուղ:
Բողոքի ակցիա` Կառավարության առջև. ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Երեւանի քաղաքապետարանից փաստաթղթեր էր պահանջել «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի` հանցագործության մասին հաղորդում տալու վերաբերյալ դիմումի քննության շրջանակներում:
Ազգային ժողովը քննարկում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) 45.8 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության և ՎԶՄԲ-ի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը արդեն մի քանի օր է՝ ստուգումներ է իրականացնում ՀՀ գազալցակայաններում: Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված կառույցը կարող է ստուգումներ իրականացնել՝ առանց նախապես տեղյակ պահելով տնտեսվարողներին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին երկու օրերի ընթացքում իրականացված 3 ստուգումներից արդեն 2-րդ դեպքն է արձանագրվել, երբ տնտեսվարողը տեղյակ է եղել բողոքի հիման վրա բացված ստուգման մասին:
27 տարի առաջ, 1992թ. դեկտեմբերի 10-ին իրականացվեց Կապանի օպերացիան, որի արդյունքում Կապան քաղաքի և մոտակա բնակավայրերի շուրջ ստեղծվեց անվտանգության գոտի։ Կապանի օպերացիայի ղեկավար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պատմում է օպերացիայի նպատակի, ընթացքի և մասնակից հերոսների մասին։
Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 12-ին Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական պլանային բուժզննում է անցել Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Զննման արդյունքներով որոշվել է առաջիկա օրերին շարունակել Նախագահ Քոչարյանի ռեաբիլիտացիան ստացիոնար պայմաններում։
Ձեռնարկվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը, Նաիրա Մարգարյանը և նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկաիի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 12-ին հանդես է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի օտարերկրյա գործերի կոմիտեի կողմից հակաթուրքական պատժամիջոցների նախապատրաստման դատապարտմամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առևտրային կամ այլ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն ուրիշ անձանց օգտին օգտագործելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր: