Բաժիններ՝

Երևանը միայն «ԿամԱԶ» չի, որ նվեր է ստանում, այս անգամ «Բելառուս 622» տրակտոր է նվեր ստացել. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանը «Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից «Բելառուս 622» տրակտոր է որպես նվիրատվություն ստացել։

«Հիշո՞ւմ եք, որ ասում էինք, որ միայն Կամազ չի, որ նվեր է ստանում քաղաքը, այլեւ այլ տեխնիկա, բնակմակերես ու այլ գույք կամ ծառայություն։

«Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, օրինակ, քաղաքին «Բելառուս 622» տրակտոր է նվիրել Երեւան քաղաքին:

Այս մեքենան, միանալով արդեն առկա մեքենաներին, կծառայի քաղաքում ձյան մաքրման գործին:

Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,– գրել է Հակոբ Կարապետյանը և գրառմանը կից տեղադրել տրակտորի լուսանկարները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս