Բաժիններ՝

«Երբ մեկ թեկնածու ստորագրում է հարցում մյուս թեկնածուի վերաբերյալ, ընտրական պրոցեսը կազմակերպողների անկախությունը հարցեր է առաջացնում». Հայկ Ղազազյան

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Հայկ Ղազազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր ՀՖՖ-ն հրապարակեց Կիպրոսի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնյայի պատասխանը Արսեն Աղաջանյանի գործունեության վերաբերյալ: Այդ գրությունը, ինչպես նաև ՀՖՖ սկզբնական հարցումը, երկու օր առաջ տրամադրվել է նաև «Փյունիկին», ինչը ողջունելի է: Այս փաստաթղթերի կապակցությամբ կցանկանայի կատարել որոշ արձանագրումներ: Միանգամից նշեմ, որ գրածս որևէ կերպ ոչ մի թեկնածուի քարոզի կամ հակաքարոզի նպատակ չի հետապնդում, այլ ընդամենը բարձրաձայնում է այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք տվյալ ընտրական գործընթացներում և ՀՖՖ կայացրած որոշման մեջ:

Եվ այսպես՝

1. Փաստաթղթում նշվում է ընդամենը, որ Արսեն Աղաջանյանը չի իրականացրել որևէ ֆուտբոլային գործունեություն, որը կապված կլիներ Կիպրոսի Ֆուտբոլի Ֆեդերացիայի հետ: Արդեն նույնիսկ իրավաբանությունից հեռու մարդիկ տեղյակ են, որ ՀՖՖ կանոնադրությունը չի պահանջում, որպեսզի անհրաժեշտ ֆուտբոլային գործունեությունը որևէ կապ ունենա տվյալ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նման պահանջ մեծագույն ցանկության դեպքում էլ անհնար է գտնել ՀՖՖ կանոնադրությունում:
Այն, որ ֆուտբոլային գործունեության պահանջը բավարարելու համար պարտադիր չէ ծավալել գործունեություն ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո պարզ է դառնում, երբ ուսումնասիրում ենք ընդունված ՀՖՖ նախագահի կամ գործկոմի թեկնածուների կենսագրությունները: Այնտեղ բազմաթիվ օրինակներ կան, երբ գործունեությունը վերաբերել է ֆուտբոլին, սակայն ֆեդերացիայի հետ որևէ կապ չի ունեցել: Հեռու չգնալու համար, կարող եք սկսել իմ կենսագրությունից:

2. Մեր տրամադրության տակ է նաև ՀՖՖ սկզբնական հարցումը Կիպրոսի Ֆեդերացիային: Այն ուղղված է Կիպրոսի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ֆիվոս Վակիսին: Սակայն գրությանը պատասխանում է այլ անձ, որի պաշտոնն է գլխավոր մենեջեր: Արդյոք այդ անձը ունի անհրաժեշտ լիազորություններ պատշտոնական գրություններ տալ Կիպրոսի Ֆուտբոլի Ֆեդերացիայի անունից, և ինչու գրությանը չի պատասխանել հասցեատեր՝ գլխավոր քարտուղարը, մեզ հայտնի չէ:

3. Կրկին անգամ ուզում ենք շեշտադրել, որ ընտրական պրոցեսների նկատմամբ վստահության ամենակարևոր գրավականներից է այդ պրոցեսը կազմակերպողների անկախությունը թե ձևական, թե բովանդակային առումով։ Իսկ երբ մեկ թեկնածու ստորագրում է հարցում մյուս թեկնածուի վերաբերյալ, կարծում եմ այդ անկախությունը կարող է հարցեր առաջացնել»:

Այսօր ՀՖՖ-ն հրապարակեց Կիպրոսի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնյայի պատասխանը Արսեն Աղաջանյանի գործունեության վերաբերյալ: Այդ…

Gepostet von Hayk Ghazazyan am Donnerstag, 12. Dezember 2019

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս