Բաժիններ՝

YouTube-ում խստացրել են հրապարակվող տեսագրությունների բովանդակությանը վերաբերող կանոնները

YouTube պորտալի տնօրինությունը մտադիր է հեռացնել այնտեղ զետեղված այն տեսագրությունները, որոնք բովանդակում են սպառնալիքներ, ինչպես նաեւ ռասայական եւ սեռական պատկանելությանը, սեռական կողնորոշմանը վերաբերող վիրավորանքներ: Այդ մասին ասված է դեկտեմբերի 11-ին ծառայության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

YouTube-ի ներկայացուցիչները նշել են, որ հրապարակվող տեսանյութի բովանդակությանը վերաբերող կանոնները նորացվել եւ խստացվել են: «Մենք միշտ հեռացրել ենք որեւէ մեկի նկատմամբ սպառնալիքներով, որեւէ մեկի հետապնդման կոչերով տեսագրությունները, ինչպես նաեւ այն տեսագրությունները, որոնցում բացահայտվում է անձանական տեղեկատվություն,- ասված է հայտարարության մեջ:- Այժմ մեր կանոններով արգելվում են ոչ միայն բացահայտ, այլեւ քողարկված կամ կասկածելի սպառնալիքները»: Ինչպես ճշտվում է, «դա ներառում է անձի նկատմամբ բռնության նմանակումը կամ տեքստ, որն ակնարկում է, թե կարող է ֆիզիկական բռնություն կիրառվել», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս