Բաժիններ՝

Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերաշնորհ տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենապատիվ Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով՝ մաղթելով նրան քաջառողջություն, ուժ և կորով այդ կարևոր առաքելության մեջ:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր շնորհավորական ուղերձում ԱԳ նախարարը, մասնավորապես, նշել է․ «Համոզված եմ, որ ստանձնելով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության նվիրապետական աթոռի գահակալությունը, Դուք ջանք ու եռանդ չեք խնայի հոգևոր և մշակութային արժեքների պահպանման և համայնքի համախմբման գործում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս