Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրացնելու նպատակով իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման դեպք:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Փարաքար գյուղի 3 բնակիչ:
Երեկ ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ:
Գերագույն ռադան մինչեւ 2020 թվականի վերջը երկարաձգել է «Դոնբասի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է ուկրաինական խորհրդարանի 320 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի դեպքում։
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր խորհրդարանում հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիրները նման են «Թթենի» ֆիլմի հերոսներից Գասպարին, իսկ «Իմ քայլը»՝ Գասպարին ծեծող Սամսոնին։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով քննարկվող վարկային համաձայնագրերին և դրանց վերաբերյալ ընդդիմության քննադատությանը՝ հիշեց հայտնի «Թթենի» ֆիլմը և ԱԺ խմբակցություններին համեմատեց այդ ֆիլմի հայտնի հերոսների հետ։
«Նույն վարչապետը տարիներ շարունակ քննադատել է արտաքին պարտքի ավելացումը, հիմա նույնն է անում». Գևորգ Գորգիսյան
Թուրքիայի Չորում նահանգի Օսմանջիկ քաղաքում հարյուրից ավելի դպրոցական աղջիկներ են թունավորվել գազից, նրանցից հինգի վիճակը ծանր է:
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Դեկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն ու շնորհավորանքները հղեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Այս մթնոլորտն այս խորհրդարանում ուղղակի դառնում է անտանելի. Նաիրա Զոհրաբյան
Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու գերմանացի դիվանագետների, ինչի մասին հայտնել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը:
«Եկեք թեստ անենք մեր պետական կառավարման համակարգում. ինչ գիտնականի մի տեղ դնում ես, պարզվում է՝ դիսերտացիայի կեսը կեղծ է։ Վերջում էլ դու ես մեղավոր դուրս գալիս. մարդը ճի՞շտ է ասում՝ բոլորինը կեղծ է, ինչո՞ւ եք միայն ինձ վրա կենտրոնացել։ Այս կեղծիքի միջավայրում ինչքա՞ն ենք մենք շարունակելու ապրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալով՝ իշխանությունը հստակեցնում է այսօրվա Հայաստանի ուրվագծերը. տոտալ գաղտնալսումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իշխանության տոտալ վախերի ու կասկածամտության հաստատումը։ Ցավալի է, որ փոփոխությունների ու ազատության դրոշով իշխանության եկածներն ընդամենը 1.5 տարում դառնում են իրենց վախերի գերին։ Ամեն նման քայլ, նոր օրենք, նոր որոշում ձևավորում են ուրիշ Հայաստանի բարքերը՝ գաղտնալսել, մատնել, թաքուն նկարել և այլն։
168 Մամուլի տեսություն
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
Կառավարությունը հավանություն տվեց «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագծին։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ որոշմամբ առաջարկվում է հայտարարել 2019 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2020 թվականի հունվարի 20-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց. հեղինակը Փաշինյանի կարծիքով Թումանյանն է
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը խորհրդարանում կիսվեց մինչ պատգամավոր դառնալն իր ունեցած աշխատանքային փորձով։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի պնդմամբ, քրեական ենթամշակույթի առկայությունը և կազմակերպված հանցավորությունը հասարակական շատ ոլորտներում առաջացնում են խնդիրներ, ինչի լուծումներից մեկը քրեական պատասխանատվության ենթարկելն է: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կառավարության մշակած կարգավորմանը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, Բադասյանը նշեց, որ այդ ոլորտի խնդիրների լուծման քայլերից մեկը հենց քրեական պատասխանատվություն նախատեսելն է այնպիսի արարքների համար, որոնք իրենք նկարագրել են։
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն շտապ կարգով լքել են նիստերի դահլիճը, քանի որ ընդդիմադիրները կասկածելի հեղուկ են լցրել այնտեղ։
Թբիլիսիի կենտրոնում իրավապահները բերման են ենթարկել բողոքի ակցիայի 16 մասնակիցների՝ ոստիկանությանը չենթարկվելու եւ խուլիգանության համար: Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարությունը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը և Ալբերտ Ստեփանյանը նշանակվեցին Հանրային խորհրդի անդամներ։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Կառավարությունը հաստատեց ՀՀ քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ բռնության կոչերի աճը կանխարգելելու նպատակով անձի կամ անձանց նկատմամբ սեռով, ռասայով կամ այլ խտրական հիմքով բռնության հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակային քարոզելու համար պետք է նախատեսվի ինքնուրույն քրեական պատասխանատվություն։
«Շատ էլ լավ ա». Հայկ Գևորգյանը՝ 130 միլիոն դոլար պարտք վերցնելու մասին
«Լավ չի, որ փորձառու պատգամավոր եք և բյուջեի դեֆիցիտի մասին ասում եք՝ լավ չի». Բաբկեն Թունյանը՝ Տիգրան Ուրիխանյանին
«Նախկին իշխանությունները դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ են հետապնդում»:
Ազգային ժողովի «Իմ քայլը« խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ վարկեր վերցնելիս պետք է հարց հնչեցնել՝ դրանք լա՞վ բան են, պետքակա՞ն են, թե՞ ոչ։ Այս մասին այսօր խորհրդարանում 4 վարկային համաձայնագրերի վավերացման մասին հարցերի քննարկման ժամանակ ասաց իմքայլական պատգամավորը։