«Սա օրենքի կոպտագույն խախտում է, որ քաղաքապետարանում որևէ այլ պաշտոնյա, քան քաղաքապետն ու իր առաջին տեղակալը, իրավասու չեն քաղաքապետի որոշումներ ստորագրելու, իրավասու չեն լիազորություններն իրականացնելու: Սա բխում է Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 48 հոդվածի երկրորդ մասից»,- այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ըստ Դավիթ Խաժակյանի՝ Երևանի քաղաքապետի բացակայության ժամանակ նրա տեղակալ Հայկ Սարգսյանը քաղաքապետի անունից ընդունել է մոտ 70 նորմատիվ ակտեր, ինչի իրավունքը նա չուներ, քանի որ նման որոշումներն ընդունում է հենց քաղաքապետը, իսկ նրա բացակայության ժամանակ՝ քաղաքապետի առաջին տեղակալը:
Քաղաքապետարանի աղբահանության 54 մեքենաներից 20-ը նվեր է: Ովքե՞ր են նվիրել, պարոն քաղաքապետը չի հիշում, ավելի շուտ` չի ցանկանում ասել: Պա՞րզ է չէ, որ անվճար պանիրը միայն թակարդում է լինում:
Ցավակցում և զորակցություն եմ հայտնում Գոհար Վարդանյանի հարազատներին, մերձավորներին, ընկերներին: Ողջ կյանքի ընթացքում Վարդանյանների լեգենդար ընտանիքը մշտապես կապ է պահպանել Հայաստանի հետ, ապրել հարազատ ժողովրդի ուրախություններով և հոգսերով, պատերազմի դժվարին տարիներին եղել է անկախ Հայաստանի կողքին, աջակցել անգնահատելի մասնագիտական խորհուրդներով: Խոնարհվում եմ Գոհար Վարդանյանի լուսավոր հիշատակի առջև և աղոթում նրա ազնիվ հոգու հանգստության համար»,-ասված է ցավակցական ուղերձում:
«Երևանի 92 մանկապարտեզում հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներին կապում են. քաղաքապետարանն ի՞նչ է մտածում». Լյուդմիլա Սարգսյան
Սլովենիան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
2020-ին ՀՀ-ում կբացվի երկու դիակիզարան: Երեկ ԱԺ նիստում տեղեկացրել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը՝ նշելով, որ ներդրողներն ուսումնասիրել են հարցը և եկել այն եզրակացության, որ Հայաստանում կա նման պահանջարկ: Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ պնդում է, որ գործընթացը վաղ թե ուշ պետք է սկսվեր:
«Ալ Մուստաքբալ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Սաադ Հարիրին, որը կատարում է Լիբանանի վարչապետի պարտականությունները, նոյեմբերի 26-ին վերջնականապես հայտարարել է, որ հրաժարվում է գլխավորել նոր կոալիցիոն կաբինետը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարից Թուրքիա վերադառնալիս օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ լուծում կարող է գտնվել թուրք-ամերիկյան հարաբերություններում S-400 համակարգերի պատճառով առաջացած ճգնաժամում: Լրագրողը միաժամանակ նկատել է տվել, որ օրերս ամերիկացի մի պաշտոնյա հայտարարել է, որ S-400 համակարգերը չպիտի օգտագործվեն և Թուրքիան տեղյակ է այդ մասին:
3-րդ զորամիավորումում նոյեմբերի 25-ին, զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ, անցկացվել է հավաք-խորհրդակցություն, նվիրված մարտական պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման և զինվորական կարգապահության խնդիրների քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 26-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:
«Քննարկվում է, որ ավտոբուսների ինչ-որ չափաքանակ հաջորդ տարի պետք է լինի Երևանում, որպեսզի սկսենք փոխարինման հարցը: Թե՛ վերելակների, թե՛տրանսպորտի հարցը մեկ տարվա հարց չէ, և տրանսպորտային համակարգի մասով հենց սկզբից նշվել է 2-4 տարի: Աշխատում ենք մաքսիմալ արագ անել, նույնը՝ նաև վերելակների դեպքում»,- ասաց քաղաքապետը:
«1 տարին անցավ. ե՞րբ եք կարմիր գծերից ստացած եկամուտով մանկապատեզ կառուցելու». ավագանու ԲՀԿ ական անդամ Արմեն Ներսիսյանը՝ Մարությանին
Թուրքիան խոստումներ չի տվել այն բանի կապակցությամբ, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգեր չի ծավալելու: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
«Երևան» հիմնադրամը ռեստարտ ենք անելու, վերակենդանացնելու ենք. Հայկ Մարության
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
«Ինչի՞ համար պիտի տակից դուրս գամ». Մարությանը՝ իր խոսքերին չհավատացող Թեհմինա Վարդանյանին
«Շատ մարդիկ խնդրել են, որ ես իրենց անունները չտամ. ասել են՝ հո՞ ռեկլամ չենք անում մեզ». Հայկ Մարության
«NewsMedia.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Սկանդալային տեսանյութ․ հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հոդվածի և կից տեսանյութի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ իր երկրի հարաբերությունները բնութագրել է որպես շատ բարդ։
Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կայացած փաստաբանության ինստիտուտի դերն ու նշանակությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ տարաբնույթ շահարկումներից և իրավական բնույթի հարցերը բարձրաձայնել և լուծել զուտ իրավական հարթությունում, ինչպես նաև ավելորդ չի համարում հիշեցնել, որ փաստաբանի արտոնագիրն ամենաթողության երաշխիք չէ, իսկ քրեական գործով քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, թեկուզ մասնագիտական գործունեությունը պաշտպանելու նկատառումներից ելնելով, առաջացնում է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
Հայկ Մարությանը «Հուզանք ու Զանգ»-ը չի տեսել, չի կարող գնահատական տալ
«Տարբեր տեղեր պարծենում եք՝ Ձեր թիկունքը քաղաքապետն է, մյուսներին «պրիզնատ գալու չունեք». Անի՝ Խաչատրյանը՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանին
Հայկ Մարությանը «Կամազ»-ներ նվիրած կազմակերպությունների անունները չի հիշում. տարօրինակ անուններ են
Վանդալիզմի դեպքերը ՀՀ-ում շարունակվում են: 2 օր առաջ Կոտայքի մարզում գերեզմաններ են պղծվել, ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Զովունիի, Եղվարդի, Նուբարաշենի գերեզմանոցներում:
Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի, ավելի քան 600 բնակիչ դիմել է բժշկական օգնության: Այդ մասին հայտնել է Exit լրատվական պորտալը:
«Սամվել Ալեքսանյանից ինչքան շատ նվեր ստանանք, այդքան շատ շնորհակալ կլինենք». Հայկ Մարության
«Ճանապարհային տրանսպորտի վիճակն իրոքից մտահոգիչ է». Երևանի փոխքաղաքապետ
«Հատկապես երեկոյան ժամերին որոշ համարներ առհասարակ չկան, որ մարդ կարողանա տեղափոխվել: Արդյո՞ք հնարավոր է ներգրավել հավելյալ շարժակազմ, և մեկ հարց էլ՝ ինչո՞ւ ՃՈ-ն չի հեռացնում մայթերին կայանած մեքենաները, որ ստիպված վարչական շրջանների ղեկավարներն են ձողեր տեղադրում, որ մեքենաները մայթ չբարձրանան: Ինչո՞ւ չեն տուգանվում այդ վարորդները: Վերջիվերջո, այս քաղաքն ունի՞ ճանապարհային ոստիկանություն»:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, հետաձգել է այսօրվա նիստը, որի ընթացքում քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա բարեկամներին և հարազատներին: