
«Ռուսաստանի հետ մենք շատ բարդ իրավիճակում ենք». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ իր երկրի հարաբերությունները բնութագրել է որպես շատ բարդ։ «Ռուսաստանի հետ մենք շատ բարդ իրավիճակում ենք»,-ասել է նա՝ լրագրողների հարցին պատասխանելով Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ Տալլինում կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ:
«Մենք երկխոսություն ենք սկսել (Ռուսաստանի հետ),-ասել է նա:- Անկեղծ ասած՝ այն սկսվելու է չորս ղեկավարների (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա. Ֆինլանդիա) «նորմանդական հանդիպմանը»: Զելենսկին անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրյակին կայացած հեռախոսազրույցին: «Մենք նշեցինք, որ տարին ավարտվում է եւ մեզ հարկավոր է պայմանավորվել գազի նոր երկարաժամկետ համաձայնագրի ստորագրման շուրջ: Մեզ համար դա գերակայություն է: Դա անհրաժեշտ է նաեւ ամբողջ Եվրոպայի էներգաանվտանգության համար»,-ասել է նախագահը:
«Նորմանդական քառյակի» գագաթնաժողովը տեղի է ունենալու Փարիզում դեկտեմբերի 9-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: