Սլովենիան վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
                                    Սլովենիան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ մամուլի ասուլիսում՝ նվիրված նույն համաձայնագրի ստորագրման 2-ամյակին:
«Համաձայնագիրն արդեն վավերացրել է 16 երկիր, ևս 5-ում ավարտին է մոտենում գործընթացը: Իսկ րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ վավերացրել է նաև Սլովենիան»,-ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    