Նախագահը ստորագրել է ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը
                                    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 26-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    