«Քաղաքապետարանի աղբահանության 54 մեքենաներից 20-ը նվեր է. ովքե՞ր են նվիրել, պարոն քաղաքապետը չի հիշում». Միհրան Հակոբյան
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքապետարանի աղբահանության 54 մեքենաներից 20-ը նվեր է: Ովքե՞ր են նվիրել, պարոն քաղաքապետը չի հիշում, ավելի շուտ` չի ցանկանում ասել: Պա՞րզ է, չէ՞, որ անվճար պանիրը միայն թակարդում է լինում: Պա՞րզ է, չէ՞, որ նման «նվերներ» կարող են անել միայն փողատեր տղերքը, որոնց Կարգին Հայկոյի շեֆը ողջ կյանք օլիգարխ, հարկ չվճարող և մարդասպան է անվանել: Այսինքն` փողատեր մարդը մնաց-մնաց, որոշեց քաղաքապետարանին նվեր անել ու որոշեց, որ այդ նվերը պետք է լինի բեռնատար ավտոմեքենայի տեսքով:
Ատելության կուսակցության սիրելի տղաներ և աղջիկներ, դուք ձեզ հայելու մեջ նայեք, հետո մարդկանց ապուշի տեղ դրեք: Կողմնորոշվեք` կամ պետական ռեկետով եք բեռնատարները «նվեր» ստացել կամ էլ ինչ-ինչ արտոնությունների տրամադրման դիմաց եք բեռնատարները «նվեր» ստացել: Կոռուպցիան հո՞ պոզով-պոչով չի լինում: Այնպես որ` ձեր վարչապետին ասեք, որ ով կոռուպցիայից խոսի, ինքը թող տանձ ու խնձորից խոսի: Իսկ նվեր տվողները վաղը, մյուս օրը ոստիկանության բաժանմունքներում բացատրություններ և դատարաններում ցուցմունքներ են տալու, թե ի՞նչ պայմաններում, ո՞ւմ դրդմամբ կամ ահաբեկմամբ, ինչի՞ դիմաց նստեցին ու որոշեցին, որ ցանկանում են բեռնատար ավտոմեքենաներ նվիրել քաղաքապետարանին:
Կարծում եք՝ չեն անելո՞ւ, հույս ունեցեք, որ չեն անելու: Ձեզ միայն մնում է հույս ունենալ, որովհետև դառն իրականությունը դեռ առջևում է: Երբ այս խայտառակությունների շարանը կբացահայտվի, դուք էլ եք ապշելու և ամենակարևորը` ամաչելու»:
Քաղաքապետարանի աղբահանության 54 մեքենաներից 20-ը նվեր է: Ովքե՞ր են նվիրել, պարոն քաղաքապետը չի հիշում, ավելի շուտ` չի…
Gepostet von Mihran Hakobyan am Dienstag, 26. November 2019