
Պատահարից օրեր անց վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նոյեմբերի 25-ին, ժամը 06.40-ին, «ՎԱԶ-2110»-ի վարորդը՝ 1995 թ. ծնված Նարեկ Խաչատրյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։