
Անցկացվել է հավաք-խորհրդակցություն

3-րդ զորամիավորումում նոյեմբերի 25-ին, զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ, անցկացվել է հավաք-խորհրդակցություն, նվիրված մարտական պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման և զինվորական կարգապահության խնդիրների քննարկմանը:
Զորամիավորման հրամանատարի տեղակալները և զորամասերի հրամկազմը զեկուցել են կատարված աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ, տրվել են պարզաբանումներ և ցուցումներ նախատեսված հետագա միջոցառումները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու ուղղությամբ: