Արցախի ընդդիմությունը համախմբվո՞ւմ է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ Արցախում իր ձեւավորման եւ խորհրդարական ընտրություններին ակտիվ մասնակցելու որոշման մասին հայտարարեց ապրիլյան պատերազմի հերոս հրամանատարներից Գրիգորի Սահակյանը։ Կուսակցությանն անվանումն է «Վստահություն»։

Նշենք, որ ժամանակին Սահակյանը որոշակի հարցերի շուրջ խնդիրներ է ունեցել եւ դուրս է եկել ԶՈՒ շարքերից, որտեղ ծառայել է 27 տարի՝ բանակի կազմավորումից ի վեր։ Այսօր արդեն Սահակյանն իր ուժերն է փորձում քաղաքական դաշտում, ի դեպ՝ նա ներկայումս Արցախի ընդդիմությանը համախմբելու լուրջ գործընթաց է սկսել։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Սահակյանը հանպատրաստից, նաեւ բոլորի համար անակնալ մոտավորապես 5000 ձայն էր հավաքել՝ զբաղեցնելով 2-րդ տեղը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս