Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի՝ որակավորման ստուգում (այսուհետ՝ որակավորման ստուգում) անցկացնելու մասին:
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հաստատում է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի՝ պաշտոնից ազատման լուրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը:
«Մի քիչ զավեշտի է սա նման. Արա Բաբլոյանը Սերժ Սարգսյանի թիմից պայքարել է Գագիկ Հարությունյանի դեմ, որը նույնպես Սերժ Սարգսյանի թիմից է: Հիմա սրանք էլ դարձել են Գագիկ Հարությունյանի պաշտպանը: Գժանոց է դառնում»:
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում արխիվների պահպանման ստանդարտների հարցով։
Խելահեղ վիճակագրություն. բրազիլացին բաց է թողնում ՊՍԺ-ի հանդիպումների կեսը:
Զինանշանում շտկումներ իրականացնելու հարցը կքննարկվի փորձագիտական շրջանակների և շահագրգիռ անձանց հետ:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Տոկիոյում մասնակցել են Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով վարչապետ Շինձո Աբեի և տիկին Աբեի անունից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։
«Մենք մարսե՞լ ենք հոկտեմբերի 27-ի հետևանքները, այո՞, անցե՞լ ենք այդ դաժան ճանապարհը, հաղթահարե՞լ ենք արդյոք այդ ողբերգական օրվա կրակոցների թողած բեռը, որ այսօր այդպիսի հարց առաջանար, նրա վաղաժամ ազատ արձակման հարցն ընդհանրապես չպետք է ծագեր, չպետք է մտներ օրակարգ»:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասնակիցներից՝ Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ արձակման դիմումի մասին հարցին։
Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևայի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-29-ը կլինի Հայաստանում:
Նախօրեին խորհրդարանում բավականին հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան, խոսքը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների փաթեթին, որով առաջարկվում էր ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ նշանակել այն անձանց, ովքեր համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշերին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Փարիզի հարավարևմտյան Սևր շրջանում հարձակում է տեղի ունեցել Սամուել-Մուրատ հայկական վարժարանի վրա:
«Արա Բաբլոյանին մենք հարցաքննության ենք հրավիրել երեկ առավոտյան, սակայն, հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է, և Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16:00-ին: Իր խնդրանքով հարցաքննությունն ընդհատվել է՝ հաջորդ օրը ներկայանալու պայմանով»,- ասաց ՀՔԾ մամուլի խոսնակը:
«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը կրկին է մյունխենյան ակումբի նախկին դարպասապահ Օլիվեր Կանի ռեկորդը Չեմպիոնների լիգայում:
«Ես համարում եմ, որ սա քաղաքական հետապնդում է ոչ միայն՝ Հրայր Թովմասյանի, այլև՝ այն անձանց նկատմամբ, ովքեր կամ նրա մերձավորներն են, կամ լինելով «նախկին, կոռումպացված» իշխանությունների հետ կապված անձինք՝ համարձակվում են քննադատել նոր իշխանությանը»:
Այսօր, պարզվում է՝ հանձնաժողովում բավականին հետաքրքրիր մտքի փայլատակումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը (հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերականգնել է Հարությունյանի գեներալական կոչումը)։ Հարությունյանն իր խոսքում պնդել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը ճիշտ չի գնահատել ստեղծված իրավիճակը, ինչի արդյունքում թույլ են տրվել թե օպերատիվ, թե տակտիկական բացթողումներ։
Արդարադատության նախարարի հրամանով այսօր «Սևան» ՔԿՀ-ում իրականացվել է չնախատեսված խուզարկություն: Արդյունքում՝ բանտարկյալ Աշոտ Իսախանյանի մատնանշած թաքստոցից հայտնաբերել ու առգրավել են դատապարտյալին պատկանող արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է ծառայողական քննություն:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլը շարունակվում է։ Այսօր հանդես կգան շատ ֆավորիտներ և աութսայդեր համարվող թիմեր, որոնք արդեն հասցրել են զարմացնել։
«Ո՞ւր են փողերը. եկեք հարուցենք քրեական գործ և պատժենք մեղավորներին». Ուրիխանյանը՝ Փաշինյանին
Եվրամիությունը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում եւ նոր տնտեսական պատժամիջոցների նախագիծ պատրաստել Անկարայի դեմ:
«Հարգելիներս, մենք ամեն տարի մարտ ամսին տալիս ենք հաշվետվություն և տվյալ տարվա ընթացքում մեր ստացած եկամուտները հրապարակում ենք, ի՞նչն է թաքուն: Հանրությունից ինչ-որ բան թաքցնելու խնդիր չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Իգոր Սարգսյանին ու Արմեն Հակոբյանին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ակնկալում է, որ Սիրիայում անվտանգության միջազգային գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարարի գաղափարը հոկտեմբերի 24-ին եւ 25-ին կքննարկվի Բրյուսելում կայանալիք նախարարական բանակցություններում։
«Հայաստանում դեռ չկա այն ընկալումը, որ երկրի վարչապետի տիկինը պետք է ակտիվ գործունեություն ծավալի, ինչպես այժմ ես։ Դա շատ բարդ է, որովհետև ես մշտական ճնշման տակ եմ գտնվում։ Ես գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են ու գնահատում այն աշխատանքը, որը ես կատարում եմ։ Ես դա տեսնում եմ մարդկանց հետ իմ ամենօրյա շփումների ժամանակ։
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել, որը երկրում կգործի պետության ղեկավարի ընտրություններում ձայների հաշվման շուրջ տեղի ունեցող զանգվածային բողոքների կապակցությամբ։
Դատարանը քննում է Արսեն Բաբայանի փաստաբանի բողոքը` ապօրինի ձերբակալության իրավաչափության հիմքով: