Բաժիններ՝

Charlie Hebdo-ի խմբագրատան վրա հարձակման գործով դատը կսկսվի 2020 թվականի մայիսին. AFP

2015 թվականի հունվարին Փարիզում եւ Մոնրուժ մայրաքաղաքային արվարձանում իրականացված մի շարք ահաբեկչական գործողությունների հետաքննության արդյունքների շուրջ դատական լսումները կանցկացվեն 2020 թվականի մայիսի 4-ից մինչեւ հուլիսի 10-ը՝ Փարիզում: Այդ մասին հայտնել է AFP-ն:

Նրա տվյալներով՝ երդվյալները կքննեն 14 կասկածյալների գործերը: Նրանց մեղսագրվում է ամենից առաջ նյութական աջակցությունը Կուաշի եղբայրներին, որոնք իրականացրել են Charlie Hebdo թերթի խմբագրության վրա հարձակումը, եւ նրանց հանցակից Ամեդի Քուլիբալիին, որը Մոնրուժում սպանել է ոստիկանության աշխատակցին եւ Փարիզի արեւելքում գնդակահարել Hypercacher խանութի այցելուներին:

2015 թվականի հունվարի 7-ին Սայիդ եւ Շերիֆ Կուաշի եղբայրները հարձակվել են Charlie Hebdo թերթի խմբագրության վրա եւ սպանել 12 մարդու: Ավելի ուշ նրանք ոչնչացվել են ահաբեկչության դեմ պայքարի ժանդարմերիայի ստորաբաժանումների կողմից: Դրանից հետո նրանց հանցակից Ամեդի Քուլիբալին նախ ոստիկանության աշխատակցի է գնդակահարել Փարիզի հարավային արվարձանում, իսկ այնուհետեւ Hypercacher խանութի զավթում է իրականացրել ու գնդակահարել եւս չորս մարդու, ինչից հետո նրան վնասազերծել է ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս