60 մլն դրամ՝ Հաշվեքննիչ պալատի պարգեւատրման ֆոնդի համար․ «Ժողովուրդ»
«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հոկտեմբերի 14-ի որոշմամբ հաստատվել է անդամների պարգեւատրման չափը: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի այս տարվա երրորդ եռամսյակի համար պարգեւատրման ֆոնդի մեծությունը սահմանվել է 60 մլն դրամ: Ի դեպ, նշենք, որ երկրորդ եռամսյակի համար ՀՀ հաշվեքննիչ պալատի պարգեւատրման ֆոնդի մեծությունը կազմել է 36 մլն 860 հազար դրամ:
Ըստ փորձագետների` պետական համակարգի աշխատակիցներին պարգեւավճարներ տալն անհրաժեշտ է, քանի որ նրանք, ունենալով հսկայական վարչարարություն, կարող են ներգրավվել կոռուպցիոն գործարքների մեջ: Ըստ էության, պարգեւատրումները կարող են զսպել նրանց ախորժակը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: