ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևան քաղաքի Վարդաշեն փողոցում կատարված սպանությունը:
Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչը չի հեռանա զբաղեցրած պաշտոնից:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլին Մուգարի, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի եւ կառույցի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ:
«Կարծում եմ՝ այս հարցին այսօր ՀՀ վարչապետը կպատասխանի, այդ ամենի վերաբերյալ նաև հայտարարություն է տարածվել՝ բոլոր հիմնավորումներով: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք ինքս ինձ հետ հաշտ եմ, քանի որ արդեն մի քանի ամիս է՝ շնորհիվ պարգևավճարների՝ ստանում եմ 1,5 մլն դրամ աշխատավարձ, ապա ես աշխատանքի եմ անցել այն աշխատավարձով, որով նախկինում աշխատել եմ, թե՛ որպես փոխնախարար, և թե՛ որպես նախարար: Այսինքն՝ այս մասով որևէ խնդիր կամ ակնկալիք չեմ ունեցել, պարզապես դա եղել է հանձնարարական»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Ռոմա»-ի առաջիկա հանդիպումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հոկտեմբերի 23-ին տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով 19:00-ին) հայտարարություն անել թուրք-սիրիական սահմանի իրադրության վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանյան բուհերում Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության առարկաների դասավանդումը ոչ թե հանվելու է, այլ կրելու է հայեցողական բնույթ: Այս մասին խորհրդարանում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնից ազատել է իր վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Հայաստանում դեռ չկա այն ընկալումը, որ երկրի վարչապետի տիկինը պետք է ակտիվ գործունեություն ծավալի, ինչպես այժմ ես։ Դա շատ բարդ է, որովհետև ես մշտական ճնշման տակ եմ գտնվում։ Ես գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են ու գնահատում այն աշխատանքը, որը ես կատարում եմ։ Ես դա տեսնում եմ մարդկանց հետ իմ ամենօրյա շփումների ժամանակ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թվականի պետական բյուջետային հատկացումների հայտը:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքները համարել է պետական հեղաշրջման փորձ, որը նախաձեռնել են իր վերընտրվելուց դժգոհ աջ ուժերը։
ԵԺԿ-ն հորդորում է Եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում»։
Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է ծառայողական քննություն:
Օրեր առաջ պարզ դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսին տված գաղտնի հանձնարարականով կրկնակի բարձրացել են նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը։ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը թեև աշխատավարձերի բարձրացումը ճիշտ է համարում, բայց համաձայն չէ գաղտնի ընթացակարգի հետ:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Երևանի Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 և Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցներում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում։
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-172-Ն օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 10-ին։
«Դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է իրացվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ՝անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանի դիմումին՝ վաղաժամ ազատ արձակվելու վերաբերյալ:
«Ես օֆիցիալ հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»,- հայտարարեց Արա Բաբլոյանը:
«Սիրելի՛ համաքաղաքացիներ, ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր վայր եմ դնում Երևան քաղաքի ավագանու մանդատս։ Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տվել էին ինձ այս հնարավորությունը, ինչ որ կերպ ձեզ օգնելու, աջակցելու, ձեր խնդիրները բարձրաձայնելու համար։
«Տեսական մակարդակում որևէ մեկը չի բանավիճում՝ պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձը պետք է գնահատվի ըստ արժանվույն, բայց ամբողջ խնդիրը համադրելիությունն է։ Փաստորեն ուսուցիչները, որոնք երկրի հիմքն են, ստանում են 100 հազար դրամին մոտ աշխատավարձ, իսկ թոշակառուն էլ, եթե չեմ սխալվում, 40-45 հազար դրամ»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ է արել դաշինքի անդամներին՝ ընդլայնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը եւ ընդգծել է, որ դաշինքը կշարունակի ավելացնել այդ երկրին ցուցաբերվող օգնության ծավալը։
Երեկվանից Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի ամբողջ աշխատակազմը գործադուլ է հայտարարել: «Աշխատակիցները պահանջում են աշխատավարձի 30 տոկոս բարձրացում։ Նրանց միջին աշխատավարձը 300.000-400.000 դրամ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը։
Իրաքի պաշտպանության նախարար Նաջահ աշ Շամրին ԱՄՆ-ի իր պաշտոնակից Մարկ Էսփերի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ Սիրիայից հեռացող ամերիկյան ուժերը Իրաքի տարածքից դուրս կբերվեն չորս շաբաթվա ընթացքում:
Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 24-ին եւ 25-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրությունը, ընդսմին դաշինքը վաղաժամ է համարում ՌԴ-ի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները գնահատելը:
«Ես գիտեմ, որ հոգեկան խնդիրներ ունեցել է Նաիրի Հունանյանի մայրը, որը մի քանի տարի առաջ մահացավ անհայտ պայմաններում, թե հայտնի՝ չգիտեմ, բայց նման խնդիրներ ունեցել է: Հոգեկան խնդիրներ ունեցել է նրա մորեղբայրը, որը մեկուսարանում անհայտ պայմաններում կախվեց: Հոգեկան խնդիրներ Նաիրի Հունանյանը և իր խմբի անդամները չէին կարող չունենալ, որովհետև հոգեկան խեղումներով մարդկանց են միշտ օգտագործում նման հանցագործությունների մղելու համար»:
Հոկտեմբերի լույս 22-ի գիշերը, ժամը 01.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Վարդաշենի 2-րդ փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում սպանություն է եղել:
«Դե, նա այն աստիճան նագլի մարդ է, որ համարձակվում է վաղաժամկետ ազատման մասին դիմում գրել: Ի դեպ, ինքը միակը չէ. այդ գործով մեկն էլ էր դիմել ամիսներ առաջ, մերժվել է (որովհետև այդ գործով որպես տուժողի իրավահաջորդ՝ կանչել են, իմ կարծիքն էլ են հարցրել, ես, իհարկե, այն ժամանակ էլ եմ դեմ եղել, այս տականքի վերաբերյալ միանշանակ դեմ եմ, ինքն անբարոյական քայլ է անում)»: