Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում կներկայացնի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հնարավոր է, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում ներկայացնի: Նման որոշման կայացումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Մանուկյանն արդեն տեւական ժամանակ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից՝ քննադատելով իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը:
Ճիշտ է, Հանրային խորհուրդն ու դրա նախագահը պարտավոր չեն ամեն ինչում համամիտ լինել իշխանության հետ, սակայն հանրության տեսակետը ներկայացնելն ու ընդդիմադիր գործունեությունը տարբեր բաներ են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: