Բաժիններ՝

Մեքսիկայի Միչոականի նահանգում ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել

Թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել Մեքսիկայի մայրաքաղաքից արեւմուտք ընկած Միչոականի նահանգում, նախնական տեղեկատվության համաձայն՝ զոհվել է հինգ մարդ: Այս մասին հոկտեմբերի 23-ի երեկոյան հայտնել է նահանգի դատախազությունը:

«Նախնական տեղեկատվությամբ՝ զոհվել է հինգ մարդ»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ, որը հրապարակված է Twitter-ում:

Ինչպես նշում են տեղի հրատարակությունները, կործանված ինքնաթիռը Cessna մակնիշի էր: Այն Դուրանգոյից ուղեւորվել էր Ակապուլկո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս