Թրամփն օտարերկրյա ազդեցությանը հակազդելու իր ռազմավարությունն է ուղարկել Կոնգրեսին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին Կոնգրեսին է ներկայացրել «օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին» հակազդելու իր վարչակազմի ռազմավարությունը: ԱՄՆ-ի ղեկավարի համապատասխան նամակը տարածել է Սպիտակ տունը:

«Սույնով ուղարկում եմ օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին հակազդելու ռազմավարությունը»,- ասված է ուղերձում: ԱՄՆ-ի 2019 ֆինանսական տարվա (երկրում ավարտվել է սեպտեմբերի վերջին) պաշտպանական բյուջեն նախագահին պարտավորեցնում էր համապատասխան փաստաթուղթ ներկայացնել օրենսդիրներին:

Սպիտակ տունը չի հրապարակում այդ ռազմավարությունը, ինչպես եւ մի շարք այլ փաստաթղթեր, որոնք պահանջում են Կոնգրեսի անդամները: Մինչդեռ օրենսդիրները կարող են ընդունել համապատասխան որոշում եւ հրապարակել ռազմավարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031