Ուղղաթիռներ են բախվել Տեխասի երկնքում. AP
Robinson R22 մոդելի երկու ուղղաթիռ է բախվել ԱՄՆ-ի Տեխասի նահանգի երկնքում: Ինչպես հայտնել է Associated Press գործակալությունը, պատահարի հետեւանքով զոհվել է երկու մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել Սան Անտոնիո քաղաքից 240 կմ հեռավորության վրա: Բախումից հետո ուղղաթիռներից մեկը կարողացել է վայրէջք կատարել, իսկ մյուսը կործանվել է, եւ դրանում գտնվող երկու մարդիկ էլ զոհվել են: Մեկը մահացել է տեղում, իսկ մյուսը՝ հիվանդանոցում: Նշվում է, որ մյուս ուղղաթիռում տուժել Է մեկ մարդ: Բախման պատճառները հայտնի չեն: ԱՄՆ-ի ֆեդերալ ավիացիոն վարչությունը պարզում է պատահարի հանգամանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: